Հայաստանին հումանիտար գիտություն պետք չէ. տարկետում չի լինելու
copy image url

Հայաստանին հումանիտար գիտություն պետք չէ. տարկետում չի լինելու

Ներքին 2 տարի առաջ - 14:56 01-04-2023
Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի եւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը:

Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ այս որոշմամբ փորձ է արվում լավ սովորող, ընդունակ դիմորդներին պահել երկրում։

«Երբ այդ տարկետումը հանվեց հայաստանյան բուհերից, դիմորդները սկսեցին դիմել արտերկրի համալսարաններ, և դա ռիսկային էր այն իմաստով, որ բերում էր «ուղեղների արտահոսքի»։ Հիմա փորձ է արվում ընդունակ երեխաներին պահել Հայաստանի բուհերում»,- ասաց Խաչատրյանը։

Կրթության փորձագետը, զուգահեռներ տանելով ներկա և նախկինում եղած որոշումների միջև, ասաց, որ նախկին որոշումը ավելի տրամաբանական էր։

«Նախկին որոշմամբ՝ ովքեր բարձր միավորներով էին ընդունվում՝ պետպատվերով, անկախ ֆակուլտետից, տարկետման իրավունք էին ստանում, բայց այդտեղ էլ խնդիրներ կային, քանի որ ձևական ընդունվում էին մի տեղ, նորմալ դասի էլ չէին գնում, հետո փաստացի սովորում էին Ամերիկյան համալսարանում»,- ասաց Խաչատրյանը և ավելացրեց, որ շատ դժվար է այստեղ լուծում գտնել, քանի որ այստեղ պետք է դիտարկվեն նաև ԶՈՒ կարիքները, թե որքան զինվորի կարիք կա։

Խաչատրյանի խոսքով՝ որոշման հաջորդ բացթողումն այն է, որ ընտրվել են կոնկրետ մասնագիտություններ, այնինչ այլ մասնագիտությունների առկայությունն էլ ցանկում տեղին կլիներ։

«Այս որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, թե ինչու են ընտրվել հենց այդ մասնագիտությունները, ինչու հումանիտար մասնագիտություններ չկան, մեզ իրոք պետք չե՞ն հումանիտար ոլորտի խելացի մասնագետներ, թե այնքան շատ են որ էլ պետք չէ»,- ասաց նա։

«Ուսուցչական ոչ մի մասնագիտություն ներառված չէ, այսինքն՝ մեզ պետք չէ՞, որ տղամարդ ուսուցիչներ ունենանք»,- ասաց կրթության փորձագետը և հավելեց, որ այս որոշումը շատ խնդիրների լուծում չի տալիս, որոնք պետք է ռազմավարական լուծում ստանային, այլ ոչ թե դրվագային։

Ըստ Խաչատրյանի՝ լինելու են նաև կոռուպցիոն ռիսկեր։

«Այստեղ ավելանալու է նաև կոռուպցիոն ռիսկը, հիմա դուք պատկերացրեք, թե այդ տեղերի համար ինչ մրցույթներ են լինելու»,- ասաց նա։

Խոսելով բուհերի ընտրությունից՝ Խաչատրյանն ասաց, որ ընտրվել են այն բուհերը, որոնք ավելի բարձր ռեյտինգ ունեն միջազգային սանդղակներում։

Հարցրինք Խաչատրյանից՝ այստեղ արդյոք հավասարության սկզբունքի խախտում չկա, ինչու կոնկրետ 5 բուհեր են ընտրվել, փորձագետը պատասխանեց. «Ցանկացած դեպքում, երբ պետք է ընտրել բազմաթիվ բաներից, միշտ հարց է առաջանում, թե չափանիշը որն է ընտրության։ Ես ասում եմ՝ ինչու հումանիտար չկա, դա շատ կարևոր է, և մեզ ուղեղներ են պետք նաև հումանիտար գիտությունների ոլորտում։ Եթե մենք համարում ենք, որ այնտեղ դիմորդներ կան, ուրեմն լավ է՝ այդպես չէ, դիմորդներ շատ են, դա չի նշանակում, որ որակը բարձր է»,- եզրափակեց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ