Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:20 31-03-2023

Հունաստանում անցկացվել են Քսանթիի հայ համայնքի հիմնադրման 100-ամյակին նվիրված եռօրյա միջոցառումներ

Հունաստանի Քսանթի քաղաքի հայ համայնքի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ մարտի 24-ից 26-ը համայնքում անցկացվել են եռօրյա միջոցառումներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, եռօրյա միջոցառումները ներառում էին ֆոտոցուցահանդես Մանոս Խաջիդակիսի Արվեստի և մտքի տանը, ինչպես նաև գլխավոր հոբելյանական միջոցառում Քսանթիի քաղաքային ամֆիթատրոնում և սուրբ պատարագ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում՝ Հունաստանի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Գեղամ Ս. Արք. Խաչերեանի հանդիսապետությամբ։

Քսանթիի քաղաքային ամֆիթատրոնում կայացած գլխավոր միջոցառմանը ներկա էին քաղաքի կրոնական, պետական և զինվորական իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Քսանթիի մետրոպոլիտ Պանտելեյմոնը, Քսանթիի քաղաքապետ պ․Էմանուել Ցեպելիսը, Քսանթիի փոխնահանգապետ պ․Կոստաս Կուրտիդիսը, Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս պ․Ակիս Դաղազյանը, Հունաստանի հայերի ազգային խորհրդի նախագահ պ․Թագվոր Հովակիմյանը, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ պ․Գասպար Կարապետյանը և այլոք։

Միջոցառմանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի անունից ուղերձով հանդես էր եկել դեսպանության հյուպատոս Տիգրան Վարդանյանը։

Ուղերձում մասնավորապես նշվում էր․ «Հունաստանում հունահայ գաղութի ձևավորումից 100, Փոքրասիական աղետի 101, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 108 տարուց անց մենք շարունակում ենք ապրել, արարել և բարգավաճել, պահպանել մեր հավատը, մեր մշակույթն ու եկեղեցիները: Սակայն, մյուս կողմից, մենք նորից ականատես ենք լինում հայության ապրելու իրավունքը կասկածի տակ առնելու այս անգամ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դրսևորումներին՝ Արցախում, որտեղ արդեն գրեթե 101 օրից ավել մեր հայրենակիցները գտնվում են շրջափակման պայմաններում՝ կանգնած լինելով մարդասիրական ճգնաժամի առջև։

Անպատժելիության զգացողությունն այն մակարդակի է հասել Ադրբեջանում, որ բացեիբաց այդ երկրի ղեկավարությունն անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ անհապաղ Լաչինի միջանցքը բացել և դադարեցնել հայատյաց քարոզչությունը։ Այսօր, առավել քան երբևէ, մենք միասնական օրակարգով հանդես գալու անհրաժեշտություն ունենք՝ հայությանը իր պատմական հայրենիքից մնացած փոքր հատվածից օտարելու ևս մեկ փորձը ժամանակին կանխելու համար»։

Միջոցառմանը բանախոսությամբ հանդես էր եեկել նաև տիկին Յուլյա Քասապյանը՝ «Հայ փախստականների հաստատումը Հունաստանում 1922թ.-ին» և ազգագրագետ տիկին Գարիֆալիա Թեոդորիդուն՝ «Քսանթի. մյուս հայրենիքը» թեմաներով:

Միջոցառման ավարտին ելույթներով հանդես էր եկել նաև Քսանթի քաղաքի հայ համայնքի երաժշտախումբը և Կոմոտինի քաղաքի հայ համայնքի երգչախումբը՝ Հասմիկ Բեքլարյանի գեղարվեստական ղեկավարությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ