Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:17 31-03-2023

ՌԴ–ում ՀՀ դեսպանը համագործակցության հարցեր է քննարկել Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի հետ քննարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների հետագա զարգացումը։ Ինչպես հայտնում են ՌԴ–ում ՀՀ դեսպանությունից՝ հանդիպումը կայացել է Կրասնոդարում։

Վաղարշակ Հարությունյանն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանը վաղեմի բարեկամական կապեր ունի Կրասնոդարի երկրամասի հետ։ Երկրամասի հետ համագործակցության համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել տեղի հայ համայնքի նշանակալի դերին։

Զրույցի ընթացքում նրանք քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար և կրթական ոլորտներում համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։ Երկուստեք ընդգծվել են, որ բոլոր բնագավառներում կուտակված ներուժն ընձեռում է նոր հնարավորություններ համագործակցության հետագա խորացման համար։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ