Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խնդրում եմ տարածեք:
Երևանում ծառերի հատման ու սակուրաների վրա ենք զարմացած:
Իսկ Սևանի ափին, Սևան Ազգային Պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար ԱՆՏԱՌ են ոչնչացրել, հիմնովին, բուլդոզերով ու տրակտորներով արմատախիլ են արել սոճիները, չիչխաններն ու մյուս ծառատեսակները և անունը դրել են ''տարածքը թփուտներից մաքրել'', ուղակի անտառային գենոցիդ են արել օրը ցերեկով:


Սևանի քաղաքապետարան, սա Սևան համայնքի վարչական տարածքի մեջ է, դուք տեղյա՞կ եք, տարածքի հարթեցման, կամ շինարարական աշխատանքների թույլտվություն տվե՞լ եք, հաստատված նախագիծ կա՞, համայնքային լսումներ եղե՞լ են:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան, սա ձեր մարզի սահմաններում, ձեր ամենօրյա ճանապարհի վրա է, վերջին 1-2 ամիսներին այս հատվածով քանի՞ անգամ եք անցել, ոչի՞նչ չեք տեսել: Երևի՞ Սելիմով եք Երևան գնում գալիս...
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia սա էն ''փայլուն'' մրցույթով սղացրած Լճաշենի թիվ 5 հանրային լողափն է: Հակոբ Սիմիդյան Hakob Simidyan դու պետք է որ իմանաս:
ՇՄԱԳ կա՞, այս տարծքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա նոր էկոհամակարգ է ձևավորվել, նոր թռչնատեսակներ են հաստատվել այս տարածքում, էստեղ մի ճյուղ կտրելու իրավունք չունեիք:
Սևան Ազգային պարկ Լճաշենին կից 5-րդ հանրային լողափի մրցույթը հաղթած Իլոնա Հարությունյաի հետ վերջը պայմանագիր կնքեցի՞ք, այս գենոցիդը ձեր տեխնիկայով է արվել:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB դու՞ք ինչ կասեք:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia, նկարի մեջ նույնիսկ ոստիկանության պարեկային մեքենա է երևում, այս ճանապարհով քանի՞ ոստիկանական պահակազոր ու աշխատակից է անցել անցած 1-2 ամսում, ոչ մի հարց չի՞ ծագել, մեքենաների վիդեոռեգիստրատորները ոչի՞նչ չեն ձայնագրել:
ՀՀ գլխավոր դատախազություն , գուցե ձեր դատախազների՞ց տեսած լինեն այս անմարդկային արարքը, Գեղարքունիքի մարզային դատախազությունը Սևան-Գավառ ճանապարհով ամեն օր անց ու դարձ է անում:
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն, Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan, հանրային լողափների շուրջ ''բարի'' ավանդույթների շարունակությունն է: Սևանի քաղաքային լողափի պատմությունը հիշում ենք, 350 հազար դոլարի ներդրումներից հետո Սևանի քաղաքային լողափը դարձել է Մայամի Բիչ լողափին հավասար լողափ: Մայամի Բիչից եկել Սևանի քաղաքային(հանրային) լողափի շեդեվռալ երկաթյա բեսեդկեքը տեսել, իրենք էլ են դրանցից ուզում...
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, էս հանրային լողափների մասին քանի՞ անգամ է զեկուցվել կառավարական նիստերի ժամանակ: Առնվազն ԵՐԿՈՒ անգամ ես իմ ականջով լսել եմ:
Էս է կադրերի ու կառավարման համակարգի վիճակը, սա է իսկական դավաճանությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Պարոն Փաշինյան, Ձեր ընկեր Սիմիդյան Հակո՞բն է ավելի մեծ արժեք, թե Հայաստանի ԲՆՈՒԹՅՈՒՆԸ:


Լճաշենցիներ, սևանցիներ, Գեղարքունիքի ժողովուրդ ջան, դուք էս ճամփով քանի՞ անգամ եք անցել այս երկու ամսում, ոչի՞նչ չեք տեսել: Բա ասում եք Ալիևը Սևան է ուզում, սպառնում է: Էս է Սևանի վիճակը ժողովուրդ ջան, Սևան, որ մեր երկրի վերջին հույսն ու ամենա թանկ արժեքն է: Աղտոտում եք, քաքում եք մեջը, սնվում եք լճի բարիքներից ու ձեր աչքի առաջ 1,5 հեկտար անտառը հիմնովին ոչնչացնում են:
Մեկ էլ Հայաստան ներխուժած գառնարած ցեղերն են անտառներ կտրել, որպեսզի ոչխար արածեցնելու տարածք բացեն ու բնիկ ժողովրդին զրկեն ապրելու հնարավորությունից, էս պատճառով են մեր սարերը լերկ ու չոր:
Անտառը հատած բոլոր հանցագործները պատասխան են տալու:
Առայժմ այսքանը:
Դե թող վերը նշված պետական գերատեսչությունները ապացուցեն, որ այդտեղ անտառ չի եղել, թփուտներ են եղել:
Սպասում եմ:
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia , ՀՀ գլխավոր դատախազություն, գրառումը ընդունեք, որպես հանցագործության մասին հայտարարություն:
Եթե ոչինչ չգտնեք, Google-ին չհավատաք, հիշեցնեմ, որ Հայաստանը սեփական արբանյակ ունի, անցած երկու ամսվա արբանյակային լուսանկարներ հաստատ կան:
Եթե դա էլ չլինի, ես անձամբ կդիմեմ միջազգային կոմերցիոն արբանյակային կազմակերպություններին, իմ գրպանից կվճարեմ և կստանամ բարձր որակի նկարներ:
Այս պահին Սևան Ազգային պարկի տեխնիկան տարածքում է»:
