Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:16 29-03-2023

Մեր 7 դասընկերներից մեկը հասավ Բեռլին․ 98-ամյա Ներսես Սիմոնյանը հիշում է

Ներսես Սիմոնյանը բանակ զորակոչվեց 1942 թվականին։ 98-ամյա Ներսեսը հիշում է, որ ռազմաճակատ գնաց հաղթանակի հավատով։ Ռազմաճակատում գտնված 3 տարիները Ներսեսի կյանքում միայն լավի, բարու և հաղթանակի հավատն ավելացրին։

«Հիշողությունս այն է, որ ծանր վիճակի մեջ էինք ընկել․ Հյուսիսային Կովկասը գրավված էր․ մեզ մնացել էր միայն Սև ծովի ափը։ Պայքարեցինք, և մեզ բաժին ընկած տարածքը զորակոչվեցինք 7 դասընկերներով․ մեզնից 4-ը տուն վերադարձան։ Մեր 7 դասընկերներից մեկը հասավ Բեռլին։ Խոնարհվում եմ զոհված ընկերներիս առաջ»,- ասում է 98-ամյա Ներսես Սիմոնյանը։

Ներսես Սիմոնյանը ծնվել է Ջավախքում։ Նրա վերջին կռիվը եղել է Սևաստոպոլ քաղաքի համար մղվող մարտը։

«50 տարի եղել եմ մանկավարժ, որից 24-ը՝ դպրոցի դիրեկտոր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված