Ավելին 3 տարի առաջ - 22:27 28-03-2023

Խեթական քաղաքակրթությունից մինչև թուրքական Ստամբուլ և Անկարա․ այսօր այդ քաղաքների վերջնական թրքացման օրն է

Պատմության մեջ մարտի 28-ը նշանավորվել է նրանով, որ 1930 թ․ հենց այս օրը Ստամբուլ և Անկարա քաղաքներն ստացան իրենց անվանումները՝ փոխարինելով Կոստանդնուպոլիսին և Անգորային։

Այս քաղաքների ձևավորումը վաղնջական պատմություն ունի։ Անկարայի տարածքում ապրել են խեթեր, ավելի ուշ այս շրջանում է ձևավորվել փյունիկյան քաղաքակրթությունը։ Պատմական աղբյուրները վկայում են, որ այս նույն ժամանակաշրջանում Ստամբուլը առավելապես ծածկված է եղել ջրով, սակայն այս քաղաքի վաղնջական հիշատակությունները ևս կապվում են փյունիկյան քաղաքակրթության հետ։



Այս երկու քաղաքների ծաղկումը կապվում է Արևելյան Հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի հետ, սակայն պետք է նկատել, որ բյուզանդական շրջանում ևս խաղաղություն չտիրեց։ Կոստանդնուպոլիսը ենթարկվեց խաչակրաց արշավանքի, թալանվեց, ինչն էլ ի վերջո հանգեցրեց քաղաքի ողբերգական անկմանը։

Անգորան և Կոստանդնուպոլիսը, որոնք բյուզանդական շրջանում հարստացել էին արևմտյան հունահռոմեական ճարտարապետությամբ, հայտնվեց քոչվոր սելջուկ-թուրքերի տիրապետության տակ․․․ Մինչ այդ այս քաղաքներով անցել էին պարսկական և արաբական հրոսակախմբերը։



1930 թ․ Աթաթուրք Մուստաֆա Քեմալի հրահանգով՝ Անգորան, որը դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համարվում էր թուրքական համախմբման խորհրդանիշը, վերածվեց Անկարայի, իսկ Կոստանդնուպոլիսը՝ Ստամբուլի։





Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը