Արտաքին 3 տարի առաջ - 21:00 28-03-2023

Սաակաշվիլիին շարունակում է նիհարել, նա արդեն 58 կիլոգրամ է կշռում. Սաակաշվիլիի մայրը՝ որդու առողջական վիճակի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան հայտարարել է, որ իր որդին շարունակում է նիհարել և արդեն 58 կիլոգրամ է կշռում։ Այս մասին Գիուլի Ալասանիան ասել է վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Սաակաշվիլիի մայրը հայտնել է, որ Միխայիլ Սահակաշվիլին թույլ չի տվել է բժիշկների նոր խորհուրդ ստեղծել, քանի որ խորհրդի կազմում առաջակվել է ընդգրկել մի բժշկի, ով Գորիի զինվորական հոսպիտալում եղել է սննդի պատասխանատուն։

«Երեկ էնդոկրինոլոգ Սոֆո Մեբուկեն ասաց, որ Միխայիլ Սահակաշվիլիին առաջարկել են ստեղծել բժիշկների նոր խորհուրդ։ Բժիշկներից, որքան գիտեմ, նշվում էր Ելենա Գիորգաձեի անունը։ Սա այն կինն է, ով Գորիի զինվորական հոսպիտալում հսկել է նրա սնուցումը, և դա բոլորի կողմից բացասական է գնահատվել։ Այդ սնունդը համարվել է Միշայի վիճակի վատթարացման պատճառներից մեկը, ինչի պատճառով էլ նա հրաժարվել է խորհրդի ստեղծումից»,- ասել է Ջուլի Ալասանիան։

Վերջինս պնդել է, որ իր որդու օրգանիզմը թունավորված է, հետևաբար նա չի կարող սնվել և անհրաժեշտ քանակությամբ կալորիաներ ընդունել։ «Ինչ վերաբերում է քաշին, ապա Սահակաշվիլին արդեն 58 կիլոգրամ է կշռում։ Մարդը թունավորվում է, և նրա սննդի կալորիականությունը չի համապատասխանում նորմային, քանի որ նա չի կարող ուտել այն, ինչ խնդրում են կլինիկայում։ Եթե ​​դա այդպես չէ, ապա պետք է ասել, որ մարդը ինքնասպան է, ինքն իրեն սպանում է»,- ասել է Ջուլի Ալասանիան։

Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի խորհրդի բժիշկ Գիորգի Գրիգոլիան փետրվարի վերջին հայտնել է, որ եթե քաղաքական գործչի քաշը իջնի մինչև 55 կիլոգրամ, ապա Սահակաշվիլին ընդմիշտ կմնա անկողնուն գամված։ Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Politico-ին տված հարցազրույցում ասել էր , որ իրեն «թունավորել են ռուս գործակալները»։

Վրաստանի նախկին նախագահը նաև հայտնել է, որ իր առողջական վիճակի համար պատասխանատու է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Սաակաշվիլին վստահ է, որ Իվանիշվիլին գրավել է Վրաստանը Մոսկվայի ցուցումով։




Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի