Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:01 07-11-2022

Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացությունը փոխանցվել է նրա փաստաբաններին

Ներկայումս կալանքի տակ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ ամերիկացի փորձագետների պատրաստած եզրակացությունը փոխանցվել է նրա փաստաբաններին։

Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

Խաչապուրիձեն հայտնել է, որ ինքը դեռևս չի կարող խոսել եզրակացության բովանդակության մասին։ Նա տեղեկացրել է, որ եզրակացությունը Վրաստանի բնակչությանը կներկայացվի նոյեմբերի 20-ին։

Բացի այդ Սաակաշվիլիի փաստաբանը նշել է, որ վաղը Վրաստան կժամանի բրիտանացի հոգեբույժ Կոռնելիուս Կատոնան։ Վերջինս Վրաստանի Վիվամեդ կլինիկայում կհետազոտի Միխեիլ Սաակաշվիլիին։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում