Ներքին 3 տարի առաջ - 18:27 28-03-2023

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել

Մարտի 28-ին, ժամը 17:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «VAZ-2105» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների կան տուժածներ։