Ներքին 3 տարի առաջ - 13:43 28-03-2023

Ալեն Սիմոնյանը ժամանել է Գերմանիա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, չնայած ձեռքի կոտրվածքին ու դրան հաջորդած վիրահատությանը, Գերմանիայում է։ Այս մասին տեղեկանում ենք Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան էջից։

«Ուրախ ենք Գերմանիայում ողջունել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին», - գրել է Ենգիբարյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկար։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն օրերս մարզվելու ընթացքում սայթաքել էր ու կոտրել ձեռքը։ Միջադեպի հետևանքով նա վիրահատվել է։