Քանի ոչ աշխատանքային օր կլինի ապրիլին
copy image url

Քանի ոչ աշխատանքային օր կլինի ապրիլին

Ներքին 2 տարի առաջ - 13:39 28-03-2023
Ապրիլ ամիսն ունի օրացուցային 30 օր, որից 19-ը կլինի աշխատանքային, իսկ 11-ը` ոչ աշխատանքային օր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, ապրիլի 7-ին նշվում է մայրության և գեղեցկության տոնը, այն աշխատանքային օր է:

Ապրիլի 16-ին նշվում է Հայ կինոյի օրը, իսկ ապրիլի 19-ին` Հարկ վճարողի օրը։
Սրանք նույնպես աշխատանքային օրեր են։

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24-ին, այն ոչ աշխատանքային օր է:

Հիշեցնենք, որ 2019 թ. մարտի 21-ին կառավարությունը որոշում է ընդունել, որ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

Ամենից շատ դիտված