Ուղիղ եթեր
Ստամոքսիս, գլխիս ուռուցքին, վիրավորումներիս բանի տեղ չդրի ու դիրքեր բարձրացա. Կուկուն Ջերմուկի դիրքերից լուրեր ունի
copy image url

Ստամոքսիս, գլխիս ուռուցքին, վիրավորումներիս բանի տեղ չդրի ու դիրքեր բարձրացա. Կուկուն Ջերմուկի դիրքերից լուրեր ունի

Ներքին 2 տարի առաջ - 22:44 27-03-2023
Ազատամարտիկ Ալվարդ Գևորգյանը (Կուկու) պատերազմ գնաց, որ վրեժ լուծի թշնամուց։ Ասում է՝ երբ կրակել է ու չի վրիպել, իրեն երջանիկ է զգացել․ «Ասե՞մ՝ ինչի համար, որովհետև իրենք էլ մեզ են սպանել։ Հայ կնոջ փորը ճղել են, հանել են չծնված երեխային ու եփել։ Իմ պապը զորավար Անդրանիկի զինվորն է եղել։ Ինձ պատմել է շատ բան ու կոչ արել, որ կռվող լինեմ ու չվախենամ ոչ մի բանից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։



Կուկուն ազատամարտիկների շրջանում հայնտի է որպես թշնամու հանդեպ դաժան, իր զինակիցներին թիկունք կանգնող կին։

«Ոչ մի բանից չեմ վախենում․ հենց նոր իջա Ջերմուկի դիրքերից։ Ջղայնացած եմ․ պոստերը հանգիստ հետ են տալիս։ Ստամոքսս, գլխիս ուռուցքը, վիրավորումներս բանի տեղ չդրի ու դիրքեր բարձրացա։ Էս ի՞նչ ա։ Գժվելու բան»։

Ալվարդ Գևորգյանը երկու դստեր մայր է։ 2022 թվականի սեպտեմբերի մարտերի ժամանակ Ջերմուկում է եղել։ Ասում է՝ կյանքի գնով տուն է հասցրել զոհված ընկերուհու՝ Սուսաննա Մարգարյանի դին։



«Աղջիկս ամուսնացավ Սուսանիս տղայի հետ, ու շուտով Սուսաննա անունով բալիկ կծնվի։ Մեր հզոր Սուսոյի անունը կունենա մեր թոռնիկը»,-հայտնում է։

Կուկուն 1993 թվականի դեկտեմբերի 31-ին աղջիկ զավակ ծնեց, բայց հայրենի սահմանները կանչում էին․ «Հունվարի 4-ին տվեցի մորս ու գնացի պատերազմ։ Ես քրիստոնյա եմ ու պայքարող։ Հանրակացարանում եմ ապրում, բայց հոգիս նույնն է։ Ես թուրքին չեմ ների։ Մեր երեխեքին ու կանանց տեսաք՝ ինչ արեցին․ դրանք դիակ պղծող են»։

Կուկուն չի վախենում ասել, թե ովքեր են կանգնած մեր պարտության հետևում․ «Նիկոլի հրամանով այսօր պոստից իջանք։ Պետք ա մեզ ձիգ պահենք ու նահանջ բառը չընդունենք։ Ես բոյերի միջով անցել եմ ու անցնելու եմ, ու Նիկոլը՝ իրա միլիցեքով, ինձ չի վախացնի»։

Ալվարդ Գևորգյանը քիչ հանգստանալուց հետո էլի սահման կգնա․ «Ես միշտ պատրաստ եմ վիխոդի»,-ասում է։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ