Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:20 27-03-2023

«Իմ քայլը» հիմնադրամը չի կարող արգելել կատարել այդ նվիրատվությունները


Օրենքով հիմնադրամները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել և «Իմ քայլը» հիմնադրամը նույնպես պատշաճ կերպով ներկայացնում է հաշվետվություն դոնորների կատարած նվիրատվությունների քանակի վերաբերյալ՝ առանց անունները նշելու։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։

«Կարևոր է մեջբերել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որով նվիրատուները իրավունք ունեն պահանջել չհրապարակել իրենց անունները։ Հիմնադրամների համար կարևոր է, որ նվիրատուները հավատան իրենց գործունեությանը և մենք հարգում ենք նրանց որոշումը՝ անանուն մնալու։ Եթե ինձ հարցնեք, ապա ես շատ եմ ափսոսում, որ նման իրավիճակում ենք հայտնվել, որովհետև ես շատ կուզեի, որ բոլոր նրանք, ովքեր հանգանակություն են կատարում, հպարտանային դրանով։ Ես չգիտեմ որևէ բարերարի, որը կարող է իրեն թույլ տալ գումար փոխանցել հիմնադրամին մտքում՝ այլ նպատակ ունենալով»,- ասաց Հայրապետյանը։

Վերջինս նշեց, որ եթե օրենսդրությունը պահանջի, որ այսուհետ որևէ հիմնադրամ պարտավոր է հրապարակել նվիրատուների անունները, առաջինը դա կանի «Իմ քայլը» հիմնադրամը։

«Քանի դեռ օրենսդրությունը այդ հնարավորությունը ստեղծում է և բոլոր հիմնադրամները օգտվում են այդ հնարավորությունից, «Իմ քայլը» հիմնադրամը չի կարող արգելել կատարել այդ նվիրատվությունները։ Ես գտնում եմ, որ մենք պետք է ապրենք այնպիսի մի իրականության մեջ, որտեղ իշխում է փոխադարձ վստահությունը, իհարկե գործող վերահսկողական մեխանիզմներով, որոնք գուցե, կարիք կա խստացնելու, ես ամենևին դեմ չեմ։ Բոլոր այն հիմնադրամները, որոնք աշխատում են թափանցիկ և արդյունավետ ծախսում են հավաքագրված գումարները, միայն պետք է ուրախ լինեն, որ 100 տոկոսով երաշխավորված է իրենց աշխատանքի թափանցիկությունը»- ասաց Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան