Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:20 24-03-2023

Մենք խնդրում ենք, որ մեզ զենք տան․ իրավիճակը Արցախում

«Արցախում անհանգստություն կա, բայց այնպես չէ, որ կյանքը շեղվում է բնականոն հունից։ Երեխաները դպրոց են գնում, մարդիկ արդեն անցել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ճարտարի բնակիչ Արամ Ավագյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ վերջին օրերին Ճարտարի ուղղությամբ կրակոցներ են եղել, բայց խուճապ չկա։

«Մենք գիտենք, որ պատերազմը կարող է սկսել։ Մենք խնդրում ենք, որ մեզ զենք տան, որ կարողանանք պաշտպանել մեր տունն ու հողը»,-ասում է։

Արամը ցավ է ապրում, երբ տեսնում է հացի և այլ սննդամթերքների ձեռք բերման համար հերթերը։ Վստահ է, որ վար ու ցանքից հետո իրավիճակը կկայունանա։

«Մենք մեր հողը չենք թողնի, երեխեքին էլ դուրս չենք բերի։ Մեր ականջները արդեն սովոր են կրակոցներին։ Ես վստահ ասում եմ, որ արցախցիները չեն հանձնվի, որովհետև մենք չոր կող ունենք»,-հավելեց մեր զրուցակիցը։