Ուղիղ եթեր
Ի՞նչ վիճակում են թաքստոցները Երևանում․ Հարություն Հարությունյանը պարզաբանում է
copy image url

Ի՞նչ վիճակում են թաքստոցները Երևանում․ Հարություն Հարությունյանը պարզաբանում է

Ներքին 2 տարի առաջ - 18:05 24-03-2023
«Ապաստարանը և թաքստոցը տարբեր բաներ են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ Հարություն Հարությունյանը։

«Կառավարության որոշմամբ Երևանի և չորս քաղաքների ապաստարանները նախատեսված են այն կազմակերպությունների աշխատակիցների համար, ովքեր ռազմական դրության ժամանակ անցնելու են շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։ Սա նշանակում է, որ բնակչությունը պատսպարվելու է պարզագույն թաքստոցներում՝ նկուղ, գետնանցում , մետրոպոլիտեն, ավտոկայանատեղի»,-մանրամասնում է Հարություն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում այն տարածքները, որոնք պիտանի են պատսպարման համար, այսինքն ունեն 1 մետր 90 սանտիմետր բարձրություն և այն կազմակերպությունները, որոնք գտնվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, այդ թվում մանկապարտեզ, պոլիկլինիկա և այլն, կարելի է ասել 100 տոկոսով մաքրված են։
«Աշխատանքներ են տարվել նաև վարչական շրջաններում, իհարկե ոչ լրիվ։ Այն նկուղները , որոնք հնարավոր էր մաքրել փոքր աղբից արվել են։Մեծ աղբի մասով հիմա աշխատանքներ են տարվում, հիմա պետք է գնումների միջոցով արվի, տենդեր հայտարարվի, որ մաքրվեն այդ տարածքները»։

Հարություն Հարությունյանը անդրադարձավ նաև ամենակարևոր խնդրին՝ մարդիկ նորից աղբ են թափում նոր մաքրված տարածքներում․« Ես խնդրում, հորդորում եմ բնակչությանը՝ աղբով և կենցաղային իրերով չծանրաբեռնեն նկուղները։Քաղաքապետարանը այդքան ռեսուրս չունի այդ ամենը միանգամից մաքրելու համար, բնակչությունը պետք է օգնի։ Մենք ամեն ինչ անում ենք ։ Տեղեկատվական թերթիկներ ենք տարածել նաև, որտեղ նշված է, որ բնակչի թաքստոցը որտեղ է։ Բնակիչները պետք է ուշադիր լինեն»։