copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:14 23-03-2023

Իշխանության այս մանիպուլյացիան մեկից մեկ աշխատում է․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հասարակությանը հոգեբանական տեռորի մեջ պահելու միջոցով իշխանություն պահելու մաստեր կլաս՝
էսկալացիա է սպասվում-էսկալացիա չի լինելու,
էսկալացիա է սպասվում-էսկալացիա չի լինելու,
էսկալացիա է սպասվում-էսկալացիա չի լինելու,
ու այսպես արդեն գրեթե 3 տարի։

Իշխանության այս մանիպուլյացիան մեկից մեկ աշխատում է, քանի որ տեռորի յուրաքնաչյուր դոզայից հետո, երբ իբրև թե հարցը լուծում են ու ինչ-որ նոր բան են բստրում ստորագրելու, այդ ժամանակ պատերազմին անպատրաստ հասարակությունը կարծում է, թե սրանք գոնե ինչ-որ ձևով կարգավորում են հարցը ու ունակ են խաղաղություն բերելու։

Միակ այլընտրանքը սրանց առաջարկած քաղաքական իզվռաշենիային կարա լինի գաղափարական չիստկան հետևյալ տրամաբանությամբ՝ «լինում ա՝ լինի»։

Գրեթե ոչ մեկը սրանով չի զբաղվում, բոլորը զբաղված են հարցի լուծումը սեփական աշխարհաքաղաքական կողմնորոշման (գործատուի) համատեքստում լուծելու լոբբինգով։

Հ․Գ․ Չէ, իհարկե, կարող է պատահել այնպես, որ մի տարիքն առած գործակալ և համատեղությամբ քաղաքական այր ճկույթը տնկած, կոֆեն ֆռթցնելով ասի, թե «մենք ինչ ենք հասկանում մեծ խաղերից», բայց ես խորապես թքած կունենամ, քանի որ մտածում եմ, որ մենք հենց իրանց «հասկացածի» ձեռն ենք սենց քաքն ընկել»։