Ներքին 3 տարի առաջ - 18:55 23-03-2023

Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարում է Սասուն Մկրտումյանը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի՝ ձերբակալված և ազատ արձակված նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի պարտականությունները այսուհետ կատարում է տեղակալ Սասուն Մկրտումյանը։ Այս մասին Oragir.News-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից։

Հիշեցնենք, որ Սեյրան Մեջլումյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել մոտ մեկ շաբաթ առաջ՝ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո։

Օրեր առաջ «Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին եւ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանին։

Քաղաքապետարանից չհայտնեցին, թե այս պահին ով է կատարում ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանի պարտականությունները՝ ասելով, որ չունեն տեղեկությունն այն մասին, թե Հակակոռուպցիոն կոմիտեից Դալլաքյանի պարտականությունները դադարեցվել են, թե ոչ։

«Դավիթ Դալլաքյանի հետ կապված մենք որևէ հիմք՝ փաստաթուղթ գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ, այս պահին չունենք»,- ասացին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Դալլաքյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ մենք փորձեցինք տեղեկություն ստանալ Հակակոռուպցիոն կոմիտեից, սակայն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը այդպես էլ չպատասխանեց Oragir.News-ի հեռախոսազանգերին։

Հիշեցնենք, որ երեկ Մարինե Օհանջանյանը Oragir.News-ին հայտնել էր, որ Սեյրան Մեջլումյանի ու Դավիթ Դալլաքյանի ազատ արձակման մասին տեղելությունը ճիշտ է, բայց չի կարող հաստատել։

Ամենից շատ դիտված

23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
22:42 Մակրոնը նախազգուշացրել է «հակասեմիտիզմի դևերի» վերադարձի մասին
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
22:26 ԱՄՆ-ի և Իրանի և միջև լարվածության վերսկսումը աղետալի հետևանք կունենա․ Գուտերեշ
21:36 ԱՄՆ-ը իրանական Քեշմ կղզու ուղղությամբ արձակել է hրթիռներ
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով

Ձեզ գուցե հետաքրքրի