Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 23-03-2023

Այժմ միջուկային հակամարտության հավանականությունն ավելի մեծ է, քան երբևէ. Ռուսաստանի փոխարտգործնախարար

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ներկայումս միջուկային հակամարտության հավանականությունն ավելի մեծ է, քան երբևէ՝ վերջին տասնամյակների ընթացքում: Ինչպես փոխանցում է ռուսական «Лента.ру» լրատվական գործակալությունը, այս մասին Ռյաբկովն ասել է «Վալդայ» բանավեճի ակումբի նիստի ընթացքում։

Ռուս դիվանագետը շեշտել է, որ այս պահին Միացյալ Նահանգները «կրակի հետ է խաղում»։

«Ես չէի ցանկանա խորանալ քննարկումների մեջ այն մասին, թե արդյոք այսօր միջուկային հակամարտության հավանականությունը մեծ է, բայց ամեն դեպքում այն ​​ավելի բարձր է, քան այն, ինչ մենք ունեցել ենք վերջին տասնամյակների ընթացքում»,- ասել է ռուս դիվանագետը։

Ավելի վաղ Ռյաբկովը նշել էր, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի սպառնալիքների ֆոնին կսկսի հաշվի առնել ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ միջուկային ներուժը՝ Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրի ապագան որոշելու համար։ Նա նաև ասել էր, որ Մոսկվան այլևս չի կարող աչք փակել երեք երկրների ընդհանուր զինանոցի վրա։

Ռուս պաշտոնյան հավելել է՝ Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ աշխարհը պետք է զերծ մնա միջուկային սպառնալիքից։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
07:22 Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ «Հրապարակ»