Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:10 23-03-2023

Միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանը ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը․ Արցախի պետնախարար

Մարդն աշխարհի համար բարձրագույն արժեք է, բայց թվում է, թե ոչ Արցախում ապրող մարդը։ Այս մասին Արցախի շրջափակման 100-րդ օրվա առթիվ՝ հայկական ու միջազգային լրատվամիջոցների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Թող որևէ մեկի մոտ հիմա տպավորություն չստեղծվի, թե մենք հիմա ինչ-որ բան ենք պահանջում։ Առհասարակ այս իրողության հետ մենք ապրում ենք տևական տարիներ, ընդունել ենք այդ իրողությունն ու երբևէ աշխարհից չենք աղերսել, պահանջել ավելին։ Ընդամենը փորձել ենք բավարարվել մեր նվազագույն մարդկային իրավունքներով ու հույսով, որ մի օր աշխարհի համար Արցախում ապրող մարդը ևս բացառություն չի լինի»։

Ներսիսյանն ասաց, որ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում տրված է մարդուն ծնված օրից, Արցախի դեպքում սերունդների կյանք է արժենում։

«2022թ դեկտեմբերի 12-ից անցել է 102 օր, 102 օր է Արցախի բնակչությունը զրկված է Հայաստանի հետ կապի հնարավորությունից ու թեև այս ողջ ընթացքում համընդհանուր քննարկման առարկա է դարձված ճանապարհի արգելափակումը, սակայն սա Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների նկատմամբ ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ ընդամենը տարրերից մեկն է կազմում»,- ասաց Ներսիսյանը։

Պետնախարարը նշեց, որ Ադրբեջանը միանգամից մի քանի նպատակ է հետապնդում և թվարկեց դրանք։

«Առաջինը՝ տնտեսական շրջափակումն է, որը տեղի է ունեւոմ էներգամատակարարման, գազամատակարարաման պարբերական խափանումնեի, հեռավար կապի միջոցների աշխանքների համար խոչընդոտներ ստեղծելով։ Երկրորդը՝ ուժի կիրառման սպառնալիքի ստեղծումն է, ինչպես նաև արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն է, վախի ու անորոշության մթնոլորտ ստեղծելն ու Արցախի էթնիկ զտումը։ Արցախը Ադրբեջանին պետք է առանց հայերի, դրա համար նրանք ձեռնարկում են բոլոր միջոցները»,- ասաց նա։

Արցախի պետնախարարը նշեց, որ միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանն ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի