Ներքին 3 տարի առաջ - 11:26 24-02-2023

Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները․ Արցախի ԱԳ նախարար

Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել ու շարունակում է արդիական մնալ Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում։ Այս մասին այսօր «‎Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ժամանակ ասաց Սերգեյ Ղազարյանը։

«Միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման հիմքերն իրավական, քաղաքական ու պատմական տեսանկյունից ավելի քան բավարար են։ Արցախի ժողովրդի ինքնորոշման և Հանրապետության անկախության անցած ճանապարհը լիովին համապատասխանում են թե՛ միջազգային իրավունքին, թե՛ ԽՍՀՄ-ի` ժամանակին գործող իրավական նորմերին։ 1991թ․ դեկտեմբերի 10-ին էլ հանրաքվեով իրացրել է ժողովուրդն ինքնորոշման իր իրավունքը։ Հետագայում Ադրբեջանը փորձելով բռնի ուժով ճնշելով Արցախի ժողովրդի ազատության ու ինքնորոշման իրավունքը, 3 անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման` այդպիսով խախտելով միջազգային իրավունքի և ՄԱԿի կանոնադրության պահանջները։ Իսկ հարաբերական խաղաղության շրջանում Ադրբեջանը հետևողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող և խտրականության քաղաքականություն։ Զուգահետաբար, պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդների` հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը»։

ԱԳ նախարարի խոսքով Արցախի և նրա 120 հազար բնակչության ավելի քան 70 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական փաստն է։

«Ադրբեջանի խտրական քաղաքականության վարման փաստը հաստատվել է նաև ՄԱԿ-Ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից։

Դատարանի եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, այդ թվում Արցախի շարունակվող շրջափակումը, բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացվող խտրական գործողությունների դրսևորում։

Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային և սիստեմատիկ խախտումները։ Իր հեթին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների մասշտաբները, էթնիկ զտման հանցավոր ծրագիրը ավարտին հասցնելու անընդհատ փորձերն ու հրաժարումը խաղաղ բանակցություններից լրացուցիչ հիմք են ճանաչելու Ացախի ժողովրդի ընտրության իրավաչափությունը հօգուտ անկախության»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ