Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:19 23-03-2023

Խաղաղության պայմանագիր լինելու է. Փաշինյան

Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռքբերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքն ուղղելով Հայաստանի և միջազգային հանրությանը:

«Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ՀՀ կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելո, անվտանգային համակարգն ուժեղացնելով: Մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությանն ամրապնդելու ճանապարհից»,-ընդգծեց վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ Ադրբեջանը նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի․ «Ասում են, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է ու Հայաստանում, իբր, ազգային փոքրամասնություններ չկան։ Նախ՝ նման ձևակերպումները Հայաստանի ներքին գործերին կոպիտ միջամտություն է, ու Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են, մանդատներ ունեն ՀՀ ազգային ժողովում ու դա երաշխավորված է Սահմանադրությամբ», - ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ եթե նման թեմաներով խոսույթը միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն պետք է արձանագրել, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ։

«Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը, ընդ որում՝ շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները՝ խոշտանգումների, հետապնդումների ենթարված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանքիների անդամները։ Ադրբեջանը, գուցե, բարի կամք դրսևորի ու Միլլի Մեջլիսում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի ու սա երաշխավորի Սահմանադրությամբ. սա, գուցե, իրավիճակի շտկմանն ուղղված առաջին քայլը կլինի», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին