Մշակույթ 3 տարի առաջ - 23:46 22-03-2023

Մայաների վերածնվող աստվածները Նյու Յորքում

Նյու Յորքի “The Met Fifth Avenue” թանգարանում մայաների մշակույթին նվիրված ցուցահանդես է։

Մայաների արվեստում աստվածները պատկերված են կյանքի բոլոր փուլերում՝ մանկության, պատանեկության, հասունության տարիքում, իրենց ազդեցության գագաթնակետին և ծեր ժամանակ։ Աստվածները կարող էին մահանալ, իսկ ոմանք նորից ծնվում էին՝ ծառայելով որպես վերածննդի խորհրդանիշ: «Աստվածների կյանքը. Աստվածությունը մայաների արվեստում» ներկայացված են հազվադեպ հանդիպող գլուխգործոցներ և վերջին հայտնագործություններ, որ հետագծում են աստվածների կյանքի ցիկլը՝ սկսած սուրբ լեռան վրա նրանց արարումից մինչև նրանց՝ ծաղկած ծաղիկների կամ գիշերվա սարսափազդու արարածների շլացուցիչ կերպարանափոխությունները:



Մայա արվեստագետները, որ ապրել են այժմյան Բելիզում, Էլ Սալվադորում, Գվատեմալայում, Հոնդուրասում և Մեքսիկայում, աստվածներին պատկերել են երևակայական ձևերով՝ հսկայական արձաններից մինչև մանրանկարչություն։Նուրբ ներկված կերամիկաները մանրամասնորեն բացահայտում են աստվածների իրադարձություններով լի կյանքը: Արվեստագետները ձեռք էին բերել առասպելական հարուստ գիտելիքներ իրենց աստվածներին պատկերացնելու և պատկերելու համար:



Ներկայացված առարկաների խորը կրոնական իմաստների ըմբռնումը զգալիորեն առաջընթաց է գրանցել վերջին տասնամյակների ընթացքում՝ շնորհիվ մայաների գրերի վերծանման։

Ցուցահանդեսը հովանավորել են մի շարք հիմնադրամներ և Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի միջազգային խորհուրդը: Այն կգործի մինչև սույն թվականի ապրիլի 2-ը։

Ամենից շատ դիտված

17:59 Ժամերով հերթ ենք կանգնում, բժիշկներն էլ քմահաճույքով են աշխատում․ ահազանգ
18:46 Թագադրվելուց կարճ ժամանակ անց՝ ողբերգական մահ․ ռոդեոյի 22-ամյա թագուհուն հարվածել է կայծակը
15:53 Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. վարորդը տեղում մահացել է
18:19 Երևանում՝ «MG» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել վագոն-տնակում․ այն վերածվել է մոխրակույտի
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
19:42 Երևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
16:39 ԵՊՀ-ն դուրս է մնացել աշխարհի լավագույն 1000 բուհերի ցանկից. պատճառներն ըստ փորձագետի
18:56 Ջորջ Քլունին նոր բիզնես է սկսում Ֆրանսիայում․ 65-ամյա դերասանը իտալական ռեստորան կբացի