Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:20 22-03-2023

Սեդա Սաֆարյանն ինքն է ընկել իր հետևից․ ինչո՞ւ է իր ամուսնուն նշանակել վարորդ․ Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ-ում իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով Սեդա Սաֆարյանին, նշեց, որ ոչ ոք Սեդա Սաֆարյանի հետևից չի ընկել, ուղղակի փորձ է արվում ՀՀ ՍԴ-ն պահել որպես ՍԴ։

«Երբ քաղաքացին որևէ հարցով դիմի ՍԴ, ՍԴ որոշմանը որևէ վայրկյան չկասկածի, որ այսուհետ որևէ քաղաքացի, որ դիմի ՍԴ՝ մերժում չստանա, դրանից հետո մինչև կյանքի վերջ չատի այդ դատարանը։

Այն, որ, ցավոք սրտի, արդեն երեք տարի է Սահմանադրական դատարանը որբի գլխի պես խաղալիք է դարձել այս քաղաքական մեծամասնության ձեռքում, դա միանշանակ է։ Հիշեք 2020թ․-ին Վահագն Հովակիմյանը մի օրվա մեջ փնթի նախագիծ էր բերել, տարան-հետ բերեցին, տարան-հետ բերեցին, վերջում փոխեցին, սարքեցին իրենց ուզած Սահմանադրական դատարանը։

Սեդա Սաֆայանի հետևից ոչ ոք չի ընկել, ինքն է ընկել իր հետևից։ Այստեղ չքննարկվեց, թե ինչու է Սեդա Սաֆարյանն իր ամուսնուն նշանակել վարորդ։ Բարոյական կոդեքս են ասում, հարցն իրավունքի խնդիր է միայն»,- ասաց Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան