Մամուլ 3 տարի առաջ - 08:39 22-03-2023

Ինչ է ասել Փաշինյանը ՔՊ փակ նիստի ժամանակ. մանրամասներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ իրավապահ մարմինների աշխատանքի եւ կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին եւ իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով ուզում է լինի, անգամ իր եղբայրը կամ մտերիմը, իր հետ ճանապարհ անցած հավատարիմ մարդ, թե քաղաքական թիմի հետ նոր համագործակցող անձ, կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելիս չի ներվելու ու պատժվելու է նախկիններից ավելի խիստ:

Այս խոսակցությունը մասնավորապես ծավալվել է Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի շուրջ կատարված բացահայտումներից հետո, որում շոշափվում է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը:

Ըստ էության, Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաեւ Թորոսյանին: Ներկաները քարացած լսել են Փաշինյանին եւ չեն համարձակվել ոչինչ ասել:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ