Ներքին 3 տարի առաջ - 21:21 21-03-2023

Օնիկ Գասպարյանը Նիկոլի նման պատերազմի հիմնական մեղավորներից է․ ազատամարտիկ

«Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի հիմնական մեղավորներից է»,- Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Օնիկ Գասպարյանի և ՔՊ-ի փակ հանդիպումներին, ասաց ազատամարտիկ Արմեն Ավետիսյանը։

Ազատամարտիկը համոզված է, որ ԳՇ նախկին պետը համագործակցում է վարչապետ Փաշինյանի հետ, և եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, Գասպարյանին կվերադարձնի պաշտոնը։

«Սկզբում դրական կարծիք ունեի Օնիկ Գասպարյանի մասին, հետո հասկացա, որ պատերազմի ժամանակ ամենաանպատասխանատու մարդն է եղել, Նիկոլի հետ միասին պատերազմը տանուլ տվեցին։ Թող էն ժամանակ, որպես ԳՇ պետ, Նիկոլին ձերբակալել տար։ Նիկոլի կողմից պարգևատրվեց ու էտքան տղա վարի տվեցին։ Նիկոլի կողմից գեներալ դարձած բոլորը դավաճաններ են՝ բացի Գրիգորի Խաչատուրովից»,-նշում է Արմեն Ավետիսյանը։

Վեց երեխաների հայրը կամավորական է, նոր է իջել դիրքերից։ Ասում է՝ աշխատավարձ չեն տալիս, սարսափելի վիճակ է ստեղծվել։

Նշենք, որ իշխանության և Օնիկ Գասպարյանի հրապարակային հակասություններն առաջացան 2021-ի փետրվարին, երբ այն ժամանակ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Գասպարյանն ու շուրջ չորս տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։ Գասպարյանը որպես Գլխավոր շտաբի պետ պաշտոնավարել է շուրջ 9 ամիս:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ