Մամուլ 5 տարի առաջ - 10:03 03-03-2021

ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Միքայել Մինասյանն ուշագրավ տեղեկություն էր հաղորդել, թե «ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին եւ ձայնագրել Գլխավոր շտաբի պետի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը․․․ այն շուտով հրապարակվելու է»։

Մենք փորձեցինք ճշտել, թե ինչի մասին է խոսքը։ Պարզվում է՝ այդ խոսակցությունը եղել է դեկտեմբերին՝ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք մեկնելու օրերին։ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանի Սյունիք մեկնելուց առաջ՝ դեկտեմբերի 19-ին, այցելել է Սյունիք, որպեսզի կազմակերպի, որ դեկտեմբերի 21-ին կատարվելիք վարչապետի այցը չխոչընդոտեն։

Նախօրեին արդեն հայտնի էր, որ սյունեցիները Փաշինյանին չեն թողնելու մարզ մտնել, ուստի այդ հարցը միայն ուժայինները կարող էին կարգավորել։ Այս լուրը Սերժ Սարգսյանի զարմանքն է հարուցում, որ այդ ցածր առաքելությունը ստանձնել է ԳՇ պետը։

Երբ Գասպարյանին փոխանցում են Սերժ Սարգսյանի զարմանքը, նա այնքան է վրդովվում, որ ուղիղ կապով զանգում է Սերժ Սարգսյանին եւ զայրացած ասում՝ ես դրա այցի հետ կապ չունեմ, ես ո՞նց կարող եմ նման բանով զբաղվել։ Եվ այնքան է զայրացած լինում, որ անգամ հայհոյում է Փաշինյանին, թե՝ ես դրա կամակատարը չեմ։ Ահա, այս խոսակցությունն է ձայնագրել ԱԱԾ-ն, որն ուզում են հրապարակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ