Ներքին 3 տարի առաջ - 19:38 21-03-2023

ՀՀ նախագահը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի («Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ») ատենապետ Հարություն Սիմոնյանին և տեղական մարմնի ծրագրերի համակարգող Նշան Սարիջյանին: Հանդիպմանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին շեշտել է, որ միշտ պատրաստակամ է հնարավորության դեպքում հանդիպել հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել ընթացիկ ծրագրերն ու հիմնադրամի գործունեությանն առնչվող այլ հարցեր:

«Կարող եմ հավատացնել ձեզ, որ ձեր ներդրումն իրականություն է դառնում, այն ինչ արվում է տեսանելի է, բոլորը տեսանում են, այդ աշխատանքով նաև հիմնադրամն է ներկայանում որպես այդպիսին ցույց տալով, որ ինքը միշտ կա և անհրաժեշտության դեպքում միշտ կանգնած է պետության կողքին»,- իր խոսքում նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Հարություն Սիմոնյանը նշել է, որ անկախ դժվարություններից հիմնադրամի տեղական մարմինները բնականոն կերպով իրենց գործունեությունն են իրականացնում՝ աջակցելով Հայաստանի Հանրապետությանն ու հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում հյուրերը նախագահին մանրամասներ են ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Նիդերլանդների հայկական համայնքում առկա ընդհանուր իրադրությանը, համայնքային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի