Երևան +22°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:15 21-03-2023

Ադրբեջանցիների կողմից առևանգված պայմանագրային զինծառայողը Խնձորեսկի բնակիչ է

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մոտ մեկ ժամ առաջ Գորիսի Վերիշենից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակիչ Մ. Գյուլնաբարյանին, ով դիրքեր մեր ՀԱՅ զինվորներին հաց էր բարձրացնում:

ՀՀ պաշտպանության նախարարությո՛ւն, ի՞նչ տեղեկություն կա տվյալ անձի առողջական վիճակից: Ինչ միջոցներ են ձեռնարկվում նրան ողջ և առողջ վերադարձնելու ՀՀ:

Եվ ինչպես է թշնամին հայտնվել ՀՀ սուվերեն տարածքում»:

Oragir.News-ը տեղեկությունը փորձեց ճշտել ՀՀ ՊՆ-ից, սակայն մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեր զանգերին և հաղորդագրություններին րպատասխանեց։

Ներքին Խնձորեսկի դպրոցի տնօրենն ասաց, որ առևանգվածը Խնձորեսկի բնակիչ է։

«Վերիշեն բարձրանալիս են առևագրել։ Նա 40 տարեկան է, մեծ ընտանիք են, ամուսնացած է, երեխաներ ունի։ Ճիշտն ասած, չգիտեմ՝ քանիսն են։ Գիտեմ, որ արդեն վաղուց է ծառայում»։

Ամենից շատ դիտված

16:40 Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս պայթյունից վնասվածքներ է ստացել ու հոսպիտալացվել. shamshyan.com
09:18 Մյասնիկյան պողոտայում Kia-ն կոտրել է արագաչափն ու գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
08:07 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ Հրապարակ
15:40 Փաշինյանը վտանգավոր շեշտադրումներ է անում. Մայիսի 1-ն ի՞նչ տոն է
18:41 Ինքնաշեն ավտոմեքենան հավաքվել է տան 2-րդ հարկում․ Ռետրո-շքերթ
21:27 Վթար՝ մոտոցիկլետի և բեռնատարի մասնակցությամբ․ մոտոցիկլետավարը թևի կոտրվածք է ստացել
13:30 Հերոսների ծնողներին քարշ տալը «մարսած» Հայկազ Ջոմարդյանն անցել է լրագրողներին 
09:00 Փաշինյանը ջրեց իր մեղքերը
23:27 Շիրակի մարզում վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ համագյուղացիները փորձել են հաշվեհարդար տեսնել․ shamshyan.com
19:08 Վարդավառի լիճ կեղտաջուր է լցվում․ տարածքում գարշահոտություն է տիրում