Ուղիղ եթեր
Շինթույլտվություններ՝ նախկին «օդիոզներին»՝ ձայն բերելու դիմաց
copy image url

Շինթույլտվություններ՝ նախկին «օդիոզներին»՝ ձայն բերելու դիմաց

Ներքին 2 տարի առաջ - 13:30 21-03-2023
Oragir.News-ի տեղեկություններով՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն, ավագանու ընտրություններին ընդառաջ, նախկին «օդիոզներին, տասվոչիկներին» իր կողմն է ներգրավվել։

Մասնավորապես՝ նա լիուլի շինթույլտվություններ է տվել Սամվել Ալեքսանյանին, Մհեր Սեդրակյանին և տարբեր վարչական շրջաններում հեղինակություն համարվող, ձայն բերող անձանց։

Ընդ որում՝ խոսքը այնպիսի թույլտվությունների մասին է, որոնք իշխանության գալուց հետո ՔՊ-ն քանդում էր, վայնասուն էր բարձրացրել երկրով մեկ ու ապօրինությունների մասին էր խոսում։

Հիմա փաստորեն, այս ամենը արդեն անցյալում է, Ավինյանը նույն ոճի, դեռ մի բան էլ ավելի բեթար թույլտվություններ է տալիս, որպեսզի ընտրություններին Երևանի տարբեր համայնքների «ասիչները», նրանք, ովքեր թիմ, աշխատակազմ, ընկերություններ ունեն, իր համար աշխատեն՝ հնարավորինս շատ ձայներ բերելով։

Ինչպես ասում են՝ կարևորը երազախաբ չլինի շարքային փոխքաղաքապետը և ուրբաթը շաբաթից շուտ չգա։