Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:56 21-03-2023

Սեդա Սաֆարյանը հրաժարվել է մասնակցել ԱԺ-ում իր վերաբերյալ հարցի քննարկմանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր նիստի մեկնարկին ներկայացրեց օրակարգում հաստատված հարցերը, ինչից հետո ընդիմադիր պատամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղղեց․ «Կանոնակարգ օրեքի համաձայն Սեդա Սաֆարյանն իրավունք ունի մասնակցել այդ նիստին, արդյոք ծանուցում ստացել է, մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, և եթե մասնակցելու է, արդյո՞ք նպատակահարմար չեք համարում հարցի ռեժիմը 60 րոպեից ավելացնել, որ լիարժեք հարցուպատասխան իրականացնենք»։

Ի պատասխան Հակոբ Արշակյանը նշեց, որ Սեդա Սաֆարյանը ծանուցվել է նիստի վերաբերյալ և աշխատանքային քննարկում է ունեցել․ «Նա չի մասնակցելու նիստին, քանի որ պարտադիր չէ, ցանկություն չի հայտնել մասնակցելու նիստին, այդ իսկ պատճառով էլ ընտրվել է այս ձևաչափը»։