Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:18 20-03-2023

Ալիևի մորաքրոջ տղային սպանած Սերգեյը Հայաստանում է․ Նաիրա Զոհրաբյանը աջակցել է

Սերգեյ Կարապետյանը սպանել է Ալիևի ազգականին։ Կանխամտածված որևէ բան չի եղել։ Եղել է սադրանք և վիրավորանք, և հայը տեր է կանգնել իր գենի պահանջին։

«2015 թվականի Խերսոնի ռեստորաններից մեկում Ալիևի մորաքրոջ տղան կռիվ է հրահրել։ Ասել է, որ ինքը Նախիջևանից է, որ ինքն է կրակել ու փշրել Նոր Ջուղայի խաչքարերը։ Սերգեյ Կարապետյանը, ով ներկա է եղել, չի դիմացել։ Սերգեյը փորձել է բացատրություն ստանալ, բայց ադրբեջանցին ասել է՝ մենք Ձեր խաչքարերը սատկացրինք ու հիմա էնտեղ ՏԻՐ ենք սարքել, ու ես մարզվում եմ Ձեր խաչքարերի վրա»,-Oragir.News-ի հետ զրույցում մանրամասնեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Սերգեյ Կարապետյանի համար դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում։ Նա մոտ 8 տարի դատապարտյալ է եղել։

«Ես ուզում եմ, որ գործեն միջազգային օրենքները, ուզում եմ, որ լիարժեք արդարացման վճիռ կայացվի իմ նկատմամբ»,-Oragir.News-ին ասաց Սերգեյ Կարապետյանը։

Սերգեյ Կարապետյանը ժամեր առաջ է Հայաստան հասել։ Տարիներ շարունակ իրավաբանություն է ուսումնասիրում, որ հասնի իր նպատակին․ հոգեբանական, ֆիզիկական վնասվածքներ ստացած մարդիկ պետք է հասնեն արդարության։ Սերգեյը Խերսոնի բերդի ռմբակոծումից հետո կապի մեջ է եղել Նաիրա Զոհրաբյանի հետ։ Նախկին պատգամավորը աջակցել է, որ Սերգեյը Հայաստան վերադառնա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը