Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:10 19-02-2021

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Ռուսաստանի Պետական Դումայում և ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որեւէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը:

«Ռուս իմ գործընկերներին եմ փոխանցել ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որը ուղարկվել է նաև Եվրոպական դատարան, և վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար: Բնականաբար, քննարկել ենք նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել