Ուղիղ եթեր
Սահմանամերձ Մարգարա համայնքի ղեկավարը պատասխան չունի՞․ հայ-թուրքական սահմանի հրատապ խնդիրները
copy image url

Սահմանամերձ Մարգարա համայնքի ղեկավարը պատասխան չունի՞․ հայ-թուրքական սահմանի հրատապ խնդիրները

Ներքին 2 տարի առաջ - 21:42 18-03-2023
«Մեծամոր համայնքի որոշումը մեր հետ ի՞նչ կապ ունի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Մարգարա համայնքի վարչական ղեկավարը՝ Էդգար Ենոքյանը։

Հարցը հետևյալն էր՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանին որոշել է Մարգարա գյուղում գտնվող վարչական շենքերից մեկը, հյուրանոցի շենքն ու մոտ 2 հա հողատարածք նվիրատվությամբ հանձնել Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)։

Թուրքիային սահմանակից «Մարգարա» անցման կետի հնարավոր վերագործարկման դեպքում նշված շենք-շինություններն ու հողատարածքներն օգտագործվելու են մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու համար:

Վարչական շրջանի ղեկավարը արձագանքեց․ «Ես վարչական ղեկավարն եմ, ընդհանուր խոշորացված համայնքի ղեկավարը նստում ա Մեծամորում։ Ձեր հարցերը ուղղեք իրան։ Ես Ձեզ ոչ մի բան չեմ կարա ասեմ։ Ես չեմ տիրապետում նյութերին, չգիտեմ՝ տվել են, թե չէ»։

Հարցին, թե անհանգստացնող չէ իրավիճակը, Էդգար Ենոքյանն ասաց․«Հա, ես էլ հայ մարդ եմ, բայց ինձնից կախված բան չկա»։

Նշենք, որ Մարգարա գյուղը Թուրքիայի Ալիջան գյուղից մոտ 500 մետր է հեռու: Երկու պետությունները միմյանցից բաժանում է միայն Արաքս գետը, որի վրա կառուցված կամուրջով էլ կապվում են իրար:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից տուժած բնակիչներին Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց: Օգնությունը տեղափոխող բեռնատարներն անցան հայ-թուրքական սահմանով՝ Մարգարա-Ալիջան հատվածով, այսինքն՝ «Մարգարա» անցակետով։

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
12:18 Սկոտչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը՝ ոստիկանությունում․ ՈւՂԻՂ
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում