Սպորտ 3 տարի առաջ - 18:37 18-03-2023

Քաոս սև շուկայում․ Հայաստան - Թուրքիա խաղի տոմսերը վերավաճառվում են թանկ գներով

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Թուրքիայի ընտրանուն։

Խաղը կայանալու է մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Տոմսերի առցանց վաճառքի մեկնարկից ընդամենը 1 շաբաթ անց ամբողջ խմբաքանակը սպառվեց։ Քանի որ տոմսարկղերում այլևս տոմսերի վաճառք չի լինելու, ակտիվացել է «սև շուկան»։

Oragir.News-ի աղբյուրը հայտնեց, որ հանդիպման տոմսերը մարդիկ միմյանց մեջ վաճառում են մոտ 7-10 անգամ թանկ։ Օրինակ, ամենաէժան՝ հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերը, որոնց արժեքը 2000 դրամ է, վաճառվում է 17-ից 20 հազար դրամով։ Արևելյան տրիբունայի 3-5 հազար դրամ արժողությամբ տոմսերը հնարավոր է գնել 25 հազար դրամից ոչ պակաս, նույնիսկ փորձ 5 հազար դրամ արժողությամբ տոմսի համար սահմանվել է 50 հազար դրամ։

Փաստորեն, առցանց տոմսեր գնող ոչ բոլոր երկրպագուներն են հաճախելու մարզադաշտ։ Սպասվում է, որ խաղի օրը տոմսերն էլ ավելի աստղաբաշխական գներ կունենան։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ