Նախագահը գնացել է Պատմության թանգարան՝ տեսնելու՝ որքան ավերելու, խեղաթյուրելու բան կա. Սրապիոնյան
copy image url

Նախագահը գնացել է Պատմության թանգարան՝ տեսնելու՝ որքան ավերելու, խեղաթյուրելու բան կա. Սրապիոնյան

Ներքին 2 տարի առաջ - 15:13 18-03-2023
Օրեր առաջ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել էր Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է թանգարանի սրահներում, ծանոթացել նորաբաց ցուցադրություններին:

Oragir.News-ի հետ զրույցում գրականագետ Սերժ Սրապիոնյանը, խոսելով Վահագն Խաչատուրյանի գործունեությունից, ասաց, որ ինքը այդ մարդկանց նկատմամբ իր վստահությունը ամբողջությամբ կորցրել է։

«Սա, ըստ էության, մեր պետության մեջ ներգրավված հետախուզական գործունեություն ծավալող թշնամական խումբ է, որը հնարավոր ամեն ինչ անում է, որ տերերի պատվերը կատարի։ Այստեղ նույնիսկ ավելորդ է խոսել, թե այս մարդիկ երկրի մասին մտածում են, թե ոչ»,- ասաց Սրապիոնյանը։

Զուգահեռներ տանելով Վահագն Խաչատուրյանի և Արմեն Սարգսյանի միջև՝ գրականագետն ասաց. «Նույն Վահագն խաչատուրյանը քաղաքապետ է աշխատել, հետո ժողինստիտուտում դասախոս է աշխատել, որևէ բանով որևէ կերպ աչքի չի ընկել, քաղաքական որևէ հայացք, մոտեցում չի արտահայտել, իսկ այն պաղպաղակի սիրահար նախագահը գնաց անհայտ կերպով․ ոչ մի նախագահ օտար երկրից հրաժարական չի տվել, և որևէ բացատրություն չի եղել, որ չտա։ Սա նրա կրկնօրինակն էր, մի քիչ ավելի կամակատար, կամակատար ասում եմ ինչո՞ւ, որովհետև սա չուներ նրա լայն կապերը, օտարերկրյա տնօրենների 18 պաշտոն ուներ նա, ոնց կարող էր Հայաստանի նախագահ լիներ, սա էլ որևէ պաշտոն չունի, տաքուկ տեղ է, ծառայողական մեքենան կա, աշխատավարձը շատ բարձր է, ինչ հրահանգում են, այն էլ անում է»։

Խոսելով նախագահի՝ Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան այցից՝ Սրապիոնյանն ասաց. «Ինչո՞ւ է գնացել Պատմության թանգարան։ Հնարավոր բոլոր միջոցներով այս հինգ տարում ջնջում են մեր հիշողության մեջ եղած պատմություը կամ խմբագրում են այն՝ ըստ թուրքական ճաշակի և ցանկության։ Սա այնուամենայնիվ գրագետ մարդ է, գնացել է՝ տեսնի, որքան ավերակելու, խեղաթյուրելու բան կա, պատմությունից մեր հերոսականության խնդիրները լուծելու համար, դեռ որքան կա աշխատելու, որպեսզի գան, մի առհավիրք բերեն մեր պատմության գլխին»,- ասաց հրականագետը և հավելեց, որ այստեղ մեծ է մեր պատմաբանների դերը, և նրանք պետք է պարզեն, թե որն է նախագահի այցի շարժառիթը։

«Այստեղ մեր պատմաբանները շատ անելիք ունեն, որովհետև հենց պատմաբանները պետք է պահանջեն, որ տնտեսագետ և ոչնչով աչքի չընկնող, միայն դաշնամուր նվագող այս նախագահը գնում է պատմության թանգարան և ոչ մի բացատրություն չի տալիս, թե ինչն է մղել դրան․ ո՛չ պատմական ինչ-որ հաղթանակի օր է, ո՛չ նշանակալից հարց է առաջ եկել, գնացել է, որովհետև այդ պատմությունը կեղծելու հնարավոր բոլոր միջոցները նայում են, որ կարողանան իրենց մանկլավիկներին հանձնարարել այդ պատմությունը վերասրբագրելու»,- ասաց Սրապիոնյանը։

Հարցին, թե որն էր Արվեստի թանգարան այցի նպատակը, Սրապիոնյանը ասաց. «Ամբողջ աշխարհին մենք արվեստով ցույց ենք տվել, թե ով ենք, ինչ ենք, ինչ արժենք։ Հիմա կգնան, այդ ճարտարապետությունը, նկարչությունը երաժշտությունը կխցկեն եվրոպական արևմտյան արժեքների տակ, կփորձեն ցույց տալ, որ Հայաստանի մշակույթը երբեք ինքնուրույն չի եղել, և մեզ կսարքեն կցորդ ազգ, որովհետև երկիրը վերացնելու հստակ, ուղղված, անթաքույց, ցինիկ, լկտի քաղաքականություն են վարում»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
12:18 Սկոտչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը՝ ոստիկանությունում․ ՈւՂԻՂ
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում