Ի՞նչ բացատրես տականքներին․ հայրենիք ենք կորցնում․ Մալական
copy image url

Ի՞նչ բացատրես տականքներին․ հայրենիք ենք կորցնում․ Մալական

Ներքին 2 տարի առաջ - 20:21 17-03-2023
Արցախյան առաջին պատերազմում ծանր վիրավորում ստացած Կարեն Մելիքբեկյանը (Մալական) հարկ եղած դեպքում էլի զենք կվերցնի։ Հիասթափված է իշխանությունից, բայց հայ մարդուն չի դավաճանի։

Իրավիճակը չի մեկնաբանում, բայց հոգին դառնացած է․ «Ի՞նչ բացատրես տականքներին, հայրենիք ենք կորցնում։ Մարդուն բան են ասում՝ հասկանում է, սրանց ի՞նչ ասես։ Էս վիժվածքները մեզ ձորն են գցում, բայց իրենց էլ նույնն է սպասում ինչ բոլորիս։ Երբ ասում էի, որ սրանց ձայն չտան, ինձ չէին հասկանում։ Ասում էին՝ հելել ես ժողովրդի դեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը։



Ազատամարտիկը ուժեղ է, բայց զայրացած ու վիրավորված․ «Սահման պահող մարդը դատապարտված է անտարբերության։ Բուժման եմ գնում․ մի հատ կռավաթ են տալիս ու ասում՝ պառկի։ Ասում եմ՝ բժիշկ ջան ի՞նչ եղավ, որ չես գալիս, ասում է՝ կարողա էդքան ազատ եմ, որ հատուկ գամ։ Թոշակովս դեղերն առնում եմ, ոչ մի ուշադրություն չկա»։

Կարեն Մելիքբեկյանը նշում է՝ շատ ազատամարտիկներ Հայաստանից գնացին, որովհետև ճնշում կար․ «Հիմա էլ նույն վիճակն ա, ոչ մի տարբերություն։ Ազատամարտիկներին «բոմժ» են դարձնում, բայց պետք է բոլորը ապահովված լինեին ու պատերազմի պատրաստ»։



Մալականը առաջին անգամ վիրավորվել է ոտքից, հետո ստացել է ավելի ծանր վիրավորում։ Պարանոցին շուրջ 30 տարի համապատասխան բժշկական սարք է ամրացված։ Չի տրտնջում զարմանում և զայրանում է․ «Պետք է խելքի գանք, որ չկործնվենք։ Ժամանակի հետ տարածքներ ենք կորցնում։ Ստացվում է ամեն մեը իր համար է ապրում, բա հայրենիքը ո՞նց ապրի»։

Կարեն Մելիքբեկյանը միասնության կոչ է անում, որ կարողանանք պայքարել ներքին և արտաքին թշնամու դեմ։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
14:50 Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են