Տիգրան Ավինյանը ներողություն խնդրեց երևանցիներից
copy image url

Տիգրան Ավինյանը ներողություն խնդրեց երևանցիներից

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:49 16-03-2023
«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը կամ նյութերը Հայաստան կներմուծվեն առանց մաքսազերծման։ Արտոնություն տրամադրելու որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում` հիմք ընդունելով «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ-ից ստացված հայտը։

Նախագիծը կառավարության նիստում զեկուցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի ապահովել մայրաքաղաքում գործող երթուղիների ավտոպարի թարմացման և նոր երթուղիների ձևավորման համար՝ բարձրացնելով մայրաքաղաքի բնակչության, զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը՝ հասանելի դարձնելով մայրաքաղաքում վերջիններիս մի կետից մեկ այլ կետ տեղափոխխվելու այլընտրանքային հնարավորությունը և կրճատելով տեղափոխման ժամանակը։ Ավտոպարկի թարմացումը կապահովի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև կրճատի խցանումների առաջացումը՝ պայմանավորված մարդատար ավտոմեքենաների քանակով և նաև ավտոբուսների անսարքություններով։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներկրել 150 «Zhongtong bus LCK6860HGN» մակնիշի «Euro 5» բնապահպանական ստանդարտի միջին դասի ավտոբուսներ։ Euro 5 շարժիչների առկայությունը կնպաստի բնապահպանական միջավայրի բարելավմանը` ունենալով վնասակար նյութերի արտանետման ավելի ցածր մակարդակ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ներկրել 6․6 մլրդ դրամի ավտոբուսներ ու դրանց պահեստամասեր և ստեղծել նաև 492 նոր աշխատատեղ՝ 317 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ ինչպես չինական արտադրության 150 «Zhongtong», այնպես էլ եվրոպական արտադրության 87 «MAN»ավտոբուսներն արդեն տևական ժամանակ է ներկրվել են Հայաստան, արդեն Երևանում են։ Բոլոր ավտոբուսներն ապահովված են վարորդերով, որոնք սպասում են մաքսազերծման գործընթացի ավարտին` երթուղի դուրս գալու համար։

«Երթուղի դուրս կգան մոտավորապես 20 օրից 1 ամսվա ընթացքում, քանի որ մենք ունենք այս որոշումն ընդլայնելու կարիք։ Ընդլայնելուց հետո այս որոշումը կտարածվի նաև MAN ավտոբուսների վրա»,- ասաց Ավինյանը՝ ընդգծելով, որ նախապես խոստացել էին «MAN» ավտոբուսները երթուղի դուրս բերել մարտի 1-ից, սակայն ծրագրի ժամկետները երկարացվել են, ինչի համար հայցեց երևանցիների ներողամտությունը․

«Ես ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից, որովհետև ակնկալվում էր, որ մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 87 MAN 12 մետրանոց և 150 Zhontong, կկարողանան տեսնել Երևան քաղաքում։ Ցավոք սրտի, դա տեղի չի ունեցել, էս մեր մեղավորությունն է, մեր պատասխանատվությունն է, և ես դրա համար ներողություն եմ խնդրում:

Ինչ վերաբերում է արդեն բուն ավտոբուսների երթուղի մտնելուն, մենք մոտավորապես 30 օրվա ընթացքում կարող ենք ունենալ, զուգահեռ անցկացնում ենք մրցույթները. որոշակի գործընթաց կա, որ մենք արդեն սկսել ենք իրականացնել:

Եթե այսօր շրջենք Երևանով և երևանցիներին հարցնենք՝ ինչպես է տրանսպորտային վիճակը Երևանում, բոլորը կասեն, որ վատթարացել է, որովհետև հին «ԳԱԶելները», իհարկե, շատ վատ էին, բայց քանակապես ավելի շատ էին, այսօրվա ավտոբուսների քանակը բավարար չէ Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի սպասարկման համար: Էականորեն խնդիրը լուծվում է, երբ այս նոր 237 ավտոբուսները մտնում են ցանց: Եվ, ավելացնեմ, որ մենք ունենք HIGER չինական ավտոբուսներ, որոնք հիմավերանորոգվում են և նույնպես մտնելու են ցանց: Խնդիրն էականորեն մեղմվելու է, բայց սա դեռ համակարգային լուծումը չէ»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ այս տարվանից ունեն հաղթող միասնական տոմսային համակարգի ներդրման համար. այդ համակարգը ներդրվելու է և՛ ավտոբուսներում, և՛ մետրոյում: Ավտոբուսների և մետրոյի ցանցի աշխատանքը համադրվելու է իրար հետ և բերվելու է մեկ տրամաբանության․ «Ավտոբուսների առանձնացված գծեր ենք սկսելու ունենալ, ամենայն հավանականությամբ, այս տարվանից, որը առավելություն է տալու մարդկանց, ովքեր օգտվելու են ավտոբուսից: Որովհետև էդ նույն ավտոբուսը խցանումների մեջ չի լինելու, և մեր նպատակն է հնարավորինս բոլորին մղել դեպի հանրային տրանսպորտ, որպեսզի մեր քաղաքի բեռնաթափման, խցանումների ծավալը նույնպես նվազեցնենք:

Նոր կանգառասրահներ ենք տեղադրելու և ամենակարևորը ունենալու ենք կառավարման համակարգ, որը, կարծում եմ, այս տարի ամբողջական չենք հասցնի ավարտել: Կանգառասրահներում մարդիկ հստակ իմանալու են, թե որ ավտոբուսը որ ժամին է լինելու տվյալ կանգառում, և կարողանալու են պլանավորել իրենց երթուղին»,- ասաց Ավինյանը:

Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ մարդիկ ավտոբուսի ժամանման մասին իմանալու են կանգառո՞ւմ, թե՞ օնլայն էլ կարող են իմանալ, քանի որ իմա տեխնոլոգիաները տալիս են նման հնարավորություն։ Ի պատասխան Ավինյանը նշեց, որ դա, վստահաբար, ունենալու ենք։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
14:50 Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են