Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:59 15-03-2023

Գժված իջել եմ սահմանից, ինձնից նահանջի քարտեզ են ուզել․ կամավորական

«Գժված իջել եմ սահմանից, ահավոր ջղայնացած եմ։ Ինձնից նահանջի քարտեզ էին ուզում»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, կամավորական Արմենակ Ավետիսյանը։

Բազմազավակը ընտանիքի հայրը ասում է՝ պետությունը չի գնահատում զինծառայողներին, անգամ սահմանված աշխատավարձը ժամանակին չեն ստանում։

Հարցին, թե Փաշինյանի հրամանատարությամբ հնարավոր է պատերազմում հաղթել, որովհետև սահմանային լարվածությունը շարունակվում է, իսկ երկրի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, ազատամարտիկը պատասխանեց․ «Ես նրան հրամանատար չեմ համարում։ 17 տարի վթարային շենքում եմ, Փաշինյանի կինը խոստացավ օգնել ու տենց էլ չեկավ։ Առողջությունս սահմանին եմ քայքայել։ Վեց երեխա ունեմ, ու տանջանքով մեծացնում ենք»։

Ազատամարտիկը հետ նահանջ հրամանը չի ընկալում, երեք վիրավորում ունի, երկրորդ խմբի հաշմանդամ է․ «Չեմ հասկանում նաև զոհվածների այն ծնողներին, որ Փաշինյան են գովում։ Սրանք տղերքին տարան ու կոտորեցին։ Հիմա էլ սահմանների վիճակը շատ լուրջ է։ Փոքր տղայիս անունը Ներսես եմ դրել՝ զոհված ընկերոջս անունը։ Մենք մեր բաժին պատերազմը ունենք ու մեր շնորհիվ է երկիրը ապրում»,-նեղսրտում է։

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ
11:49 Քաղաքացին ապտակեց ոստիկանին․ լարված իրավիճակ՝ Կառավարության դիմաց