Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:00 15-03-2023

Ցուցամոլությունն այլևս ենթագիտակցության մեջ. ՀՖՖ ավտոկայանատեղին դարձրել են անվանական

«Ցուցադրականությունն ինքնին արդեն լավ բան չէ, մարդու տեսակ է այն, պարտադիր չի, որ ամեն տեղ դիտավորյալ արած լինեն, քանի որ իրենց ենթագիտակցության մեջ է։ Մի դեպքում, կարող է մարդկանց բան ցույց տալու, որևէ բան ապացուցելու խնդիր լինի, մյուս դեպքում, որոշ իրավիճակներում նրանք անգամ չեմ էլ մտածի ցուցադրականության մասին, ու կստացվի այնպես, որ ցուցադրական բաներ են անում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ժեստ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Արկադի Մեհրաբյանը։

Բանն այն է, որ ՀՖՖ բակում տեղադրված են անվանական պաստառներ․ այն ավտոկայանատեղիում է։ Արդյո՞ք դա ինքնահաստատման խնդիր է, թե՞ պատահականություն, թե՞ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հայտնի անվանական գլխարկի» պատմությունից հետո դարձել է սովորական մի բան։

Մեհրաբյանի խոսքով՝ ավտոմատ սովորություն դարձրած այդ վարքագիծը ամեն ինչ անելուց է անգամ դրսևորվում՝ միտումնավոր և ոչ միտումնավոր. «Արածը ցուցադրելն է, երբ չափն անցնում է։ Առհասարակ սովորություններն իրենք արդեն երբ ծայրահեղ աստիճանի են հասնում, տրամաբանություն չեն ունենում։ Առհասարակ, երբ որևէ բան անցնում է տրամաբանության շեմից, դառնում է արդեն ավտոմատ կերպով։

Անդրադառնալով անվանական ավտոկայանատեղիին ՀՖՖ-ում՝ ասաց. «Միշտ ավտոմենքենայի համար վճարովի ավտոկայանատեղիներ են օգտագործում, ոչ թե անուն-ազգանուններով ու պաշտոնով, իրենց առօրյայում նման բաներն արդեն վաղուց սովորական են դարձել, ու եթե մեզ համար շատ բաներ տարօրինակ է, ապա իրենց համար որևէ խնդիր չկա, ու չեն էլ պատկերացնում, որ հակառակ տարբերակն էլ կա, իհարկե այն ոլորտներում, որտեղ, այսպես ասած, շարքը մի փոքր շատ է, նման բաներ են անում, իսկ ՀՖՖ ավտոկայանատեղին անգամ ժողովրդի մի տոկոսն էլ չի տեսնում, եթե օրինակ լիներ Օպերայի բակում, միանշանակ կքննարկվեր ու անգամ գուցե մարկետոլոգներ էլ աշխատած լինեին դրա վրա»։

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
23:26 ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել
22:43 Թրամփի զանգով ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է. ՖԻՖԱ–ի նախագահին կարող են պաշտոնանկ անել