Երևան +16°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:40 15-03-2023

Մեր սահմանին այս պահին կուտակում արձանագրված չէ․ ամեն գնով պատրաստ ենք պաշտպանել հայրենիքը. Պապիկյան

Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին մենք մշտապես հայտարարել ենք նաև հաշվի առելով մեր հարևան երկրի ագրեսիվ հռետորաբանությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ և պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ենք դիմակայելու, պատրա՞ստ ենք, Պապիկյանը պատասխանեց. «Դա զինված ուժերի դիմակայման խնդիրն է, ես մանրամասներ այստեղ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև գործընկերներին: Եթե կարիք լինի, կդիմենք, եկեք հիմա չեղած բանի մասին չխոսենք: Ասում եք՝ պատրա՞ստ եք դիմակայելու, մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»:

Հարցին՝ արդյոք կուտակումներ Արցախի և Հայաստանի սահմաններին կուտակումների մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, նախարարն պատասխանեց. «ԼՂ շուրջ կուտակումների և մնացածի մասին ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով: Նաև ռուս խաղաղապահներն են դրա մասին ամենօրյա հաղորդագրություն տարածքում: Սրանով կառաջարկեմ հարցը փակել: Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք պետք էէ մեր աչալրջությունը դադարեցնենք կամ պակասեցնենք: Քանի որ խոսվում է պատրաստ լինելու մասին, չստացվի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց դա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի է»:

Հարցին՝ երեկ նաև 5-րդ շարասյան մասին խոսք եղավ, ո՞վ է ղեկավարել այդ շարասյունը, ո՞վ է եղել առաջնորդը՝ Պապիկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող առաջնորդների մասին խոսել, բայց ամենօրյա դեզինֆորմացիան, ամենօրյա սխալ տեղեկությունների տրամադրումը, այդ թվում, նաև երբեմն, տեղեկություններ, որոնք հօգուտ թշնամուն է դրանց հրապարակումը: Խոսքը վերաբերում է նրան, օրինակ` երեկ հայտարարություններ եմ կարդում, որ հակառակորդի ռազմական տեխնիկան Տավուշում… չգիտեմ որտեղ, ո՞րն է դրա նպատակը: Կապ չունի որ երկրից է ուղղորդվում, կապ չունի 5-րդ շարասյունն ու դրան աջակցողները ինչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադիր են, թե ընդդիմադիր չեն, սովորակա՞ն քաղաքացիներ են, գուցե լրագրող են, ես չգիտեմ, ամեն դեպքում դրա հետ կապված տեղի է ունենում նախաքննական և քննչական գործողությունների փուլ: Երբ պատկան մարմինները կտան գնահատականներ, դատարանը կունենա որոշում, բոլորի համար պարզ կլինի ովքեր են այն մարդիկ, որոնք ներսից թուլացրել են մեր բանակը: Ներսից թուլացնելը չի նշանակում ուղղորդումը ներսից է, խոսքը վերաբերում է դրսի դրդմամբ ներսի խարդավանքներին։

Որևէ դավաճանության, որևէ քրեական գործի, որևէ անձի , որևէ երկրի, այդ թվում հոգով 5-րդ շարասյան ՀՀ քաղաքացիների, որոնք չեն ուղղորդվում որևէ երկրի կողմից, ես չեմ կարող ասել տվյալներ, որոնց չեմ տիրապետում: Ես խոսեցի երևույթների մասին, որն ամեն օր մեզ տեսանելի է և տեսանելի է եղել»:

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում