Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:55 15-03-2023

374 զոհ, 11 870 վիրավոր․ վերջին 5 տարիներին Երևանում տեղի ունեցած ՃՊՏ-ների վիճակագրությունը

2022 թ-ին միայն Երևանում տեղի է ունեցել 1797 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնցից 53-ը մահվան ելքով։ Այս մասին ի պատասխան Oragir.News-ի հարցման՝ հայտնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Վթարների արդյունքում 2022-ին զոհվել է 53, վիրավորվել՝ 2183 մարդ։

Մենք խնդրել էինք տրամադրել վերջին 5 տարիներին Երևանում տեղի ունեցած ՃՏՊ-ների վիճակագրությունը։

Ըստ այդմ՝ 2018-ին տեղի է ունեցել 1832 պատահար, որոնցից 75-ը մահվան ելքով։
Արդյունքում 2018-ին ՃՏՊ-ների արդյունքում մահացել է 83, վիրավորվել՝ 2447 մարդ։

2019-ին ՃՏՊ-ների և դրա արդյունքում զոհերի թիվն ավելացել է։ 2172 պատահարներից 82-ը մահվան ելքով են եղել, արդյունքում զոհվել է 86, վիրավորվել՝ 2801 մարդ։

2020թ-ին Երևանում վթարների թվի նվազում է նկատվել։ Գրանցված 1554 պատահարներից 67-ը մահվան ելքով է եղել, արդյունքում զոհվել է 74, վիրավորվել՝ 2005 մարդ։

2021-ին կրկին ՃՏՊ-ների որոշակի աճ է գրանցվել։ 1920 վթարներից 74-ը եղել է մահվան ելքով, Արդյունքում զոհվել է 78, վիրավորվել՝ 2434 մարդ։

Նշենք, որ մենք խնդրել էինք պարզաբանել նաև , թե քաղաքի որ հատվածներում են եղել վթարները։ Այս հարցի պատասխանը հարցման պատասխանում չկար։ Ուստի մենք կրկին հարցում ենք ուղարկել ՆԳՆ՝ խնդրելով տրամադրել նաև այդ հարցի պատասխանը։

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ