copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:14 14-03-2023

Նա էլ իր տեսակով բանաստեղծ է

1935 թվականի մարտի 15-ին ծնվել է հայ ծաղրածու մնջկատակ, կրկեսի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը։

Մանկության տարինեին Պուշկինի բանաստեղծություններով, Անդերսենի հեքիաթներով և տիկնիկային թատրոնով տարված Լեոնիդը դպրոցական տարիքում սկսել է ակտիվ զբաղվել բռնցքամարտով։

1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ նա ընդունվում է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն կես տարի անց տեղափոխվում է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Լինելով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ` մինչև 1950-ականների կեսերը Ենգիբարյանը հրաշալի արդյունքների հասնում այդ բնագավառում։ Նա 1952-1953 թթ. մրցաշրջանում Մոսկվայի բռնցքամարտի առաջնությունում տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1954 թվականին Ենգիբարյանն արդեն առաջին կարգի բռնցքամարտիկ էր։



1955-ին Մոսկվայի Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժինը, որն էլ ճակատագրական է դառնում Լեոնիդ Ենգիբարյանի կյանքում։ Նա ընդունվում ու 1959-ին ավարտում է ուսումնարանը և միանգամից տեղափոխվում է Երևան աշխատելու հայկական կրկեսում։

Կրկեսում ունեցած հաջողություններին զուգահեռ, նրան մեծ ճանաչում է բերում 1963 թվականին Հենրիկ Մալյանի և Լևոն Իսահակյանի նկարահանած «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը, որտեղ Լեոնիդ Ենգիբարյանը խաղում ու մարմնավորում է ինքն իրեն։

1960-ական թվականները դառնում են Ենգիբարյանի աստեղային ժամերը։ Նա հյուրախաղերով հանդես է գալիս ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև Ռումինայիում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում։ 1964-ին` Պրահայի ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։



Կրկեսային կարիերային զուգահեռ Ենգիբարյանը կինոում նկարահանվում է Սերգեյի Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները», Ռոլան Բիկովի «Այբոլիտ-66», Վասիլիլ Շուկշինի «Վառարան-նստարաններ», Թենգիզ Աբուլաձեի «Վզնոց իմ սիրելիի համար» ֆիլմերում։

Տաղանդավոր այս մարդն իրեն դրսևորում է նաև գրականության ասպարեզում։ Լեոնիդ Ենգիբարյանը գրում է հրաշալի արձակ բանաստեղծություններ։ Տպագրվում են նրա «Առաջին ռաունդ» և «Վերջին ռաունդ» գրքերը։

Ցավոք, բազմաշնորհ, յուրօրինակ ու յուրահատուկ այս արվեստագետը չի հասցնում իրագործել ու իրականացնել իր բոլոր ծրագրերը, օգտագործել ու սպառել իր ողջ ստեղծագործական ներուժը։ Նրա կյանքն ընդհատվում է անսպասելի ու ակնթարթային։



1972 թվականի հուլիսի 25-ին` սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդությունից կանգ է առնում Ենգիբարյանի սիրտը։ Նա ընդամենը 37 տարեկան էր։

Ենգիբարյանի տաղանդի ու նաև նրա մահվան մասին Մարինա Վլադին Վիսոցկու մասին պատմող «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» հուշերի գրքում գրում է.
«Քո սիրած արտիստների մեջ կա մեկը, ում հանդեպ քո քնքնշությունն անսահման է: Դա Ենգիբարովն է: Նա երիտասարդ է ու գեղեցիկ: Նա էլ իր տեսակով բանաստեղծ է, հանրությանը՝ մեծերին ու փոքրերին ստիպում է ծիծաղել ու լաց լինել: Այս հրաշագործը գողացել է ծերացող Օլեգ Պոպովի և մյուս ավանդական ծաղրածուների դափնիները: Նա աշխատում է մեղմ երանգներով: Ոչ կրեմով տորթ կա դեմքին, ոչ կարմիր քիթ, ոչ գծավոր տաբատ, ոչ էլ հսկայական կոշիկներ: Կոտրելով ափսեները նա հանդիսատեսին դիվային քրքիջից տանում է քար լռության ու զարմանում ես, որ հանկարծ կոկորդդ լցվում է, իսկ հետո տեսնում ես, թե ինչպես մարդիկ թաշկինակներով թաքուն սրբում են արցունքները:

Այս զարմանալի մարզիկը արենայում հրաշքներ է գործում ու, եթե դու կարողանում ես «կոկորդիլոսը մի թաթի վրա» հնարքն անես ընդամենը մի քանի վայրկյան, ապա նա առանց նկատելի ջանքերի այդ դիրքով մնում է ավելի քան մեկ րոպե: Մենք հաճախ հանդիպում ենք նրան Նիկուլինի մոտ: Ձեր հարաբերություններում փոխադարձ համակրանք ու հիացմունք է զգացվում:

Մի օր քեզ զանգում են ու ես տեսնում եմ, թե ինչպես է դեմքդ սևանում: Դու կախում ես ընկալուչը ու հեկեկում ես տղուկի պես: Ես գրկում եմ քեզ, իսկ դու բղավում ես. «Ենգիբարովն է մահացել… Այսօր առավոտյան,… Գորկու փողոցում… սրտի կաթվածից: Ոչ ոք չի օգնել նրան… կարծել են՝ խմած է»: Դու սկսում ես ավելի ուժգին լաց լինել»:

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ