Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 22:14 14-03-2023

Մի բանաստեղծության հետքերով. տողեր, որ Բորխեսինը չեն

Տարիներ շարունակ հայալեզու կայքերում և ֆեյսբուքյան էջերում տարածվում է մի բանաստեղծություն, որ վերագրվում է Բորխեսին, սակայն չի պատկանում նրա գրչին, ընդամենը թյուրիմացաբար է վերագրվել նրան։ Պատճառը նաև իսպանալեզու առցանց որոշ հարթակներում այս բանաստեղծությունը Բորխեսին վերագրելն է եղել։

Ինքս բազմիցս փորձել եմ հուշել, ուղղորդել, բայց քանի դեռ չունեի հստակ հաստատում, հանրային գրառում անելու իրավունք չէի վերապահում ինձ։ Երեկ վերջապես նամակ ստացա Բորխեսի միջազգային հիմնադրամից` հաստատումով, որ այս տողերը ոչ մի կապ չունեն Բորխեսի հետ և ոչ մի դեպքում չի կարելի վերագրել նրան։ Բորխեսի գրական ժառանգության իրավահաջորդը նրա այրին` տիկին Մարիա Կոդաման է, որին ուղղված նամակներս ցավոք չեն հասել իրեն` նամականին չի բացել։ Բորխեսի հեղինակայինը հաստատող կամ հերքող հարցում ուղարկել էի նաև Բորխեսի միջազգային հիմնադրամին։ Ուրախալի է, որ Բորխեսի միջազգային հիմնադրամին ուղարկված նամակ-հարցումը չմնաց անպատասխան։ Նամակի ֆոտոպատճենը և թարգմանությունը ներկայացնում եմ ստորև.

«Տիկին Աղավնի Գրիգորյան,
Գրում եմ Ձեզ Խորխե Լուիս Բորխեսի միջազգային հիմնադրամի անունից՝ որպես պարզաբանում Ձեր հարցմանը։ Տողերը, որ ուղարկել եք, Բորխեսին ՉԵՆ պատկանում, նրա հեղինակածը ՉԵՆ։ Բորխեսի ստեղծագործություններին պետք է ծանոթանալ՝ հիմնվելով տարբեր հրատարակություններում, տարիների ընթացքում տպագրված և վերահրատարակող գրականությանվրա: Նրա խոսքն ու ոճը բացառապես իրենն են և կազմում են իր բացառիկ տիեզերքը։ Անկրկնելի են։ Ձեր ներկայացրած տեքստերը ոչ մի կերպ ՉԻ կարելի վերագրվել Խորխե Լուիս Բորխեսին։ Շնորհակալ ենք հարցադրման համար և հուսով ենք, որ բավականաչափ պարզ և հստակ եղանք մեր պարզաբանման մեջ:

Մարիա Ադելա Ռենար Խորխե Լուիս Բորխեսի միջազգային հիմնադրամ»։



Իսպանալեզու կայքերի տվյալներով՝ նաև հավանական մյուս հեղինակին ուղղված նամակիս արձագանքից ելնելով` տողերի հեղինակը արգենտինացի Գուսավո Ալեխանդրո Կաստինյեիրասն է։

Բորխեսը փիլիսոփա է, իր պոեզիային քիչ թե շատ ծանոթ ընթերցողները վստահաբար գիտեն՝ նա դյուրամարս տողեր չի գրում, դյուրամարս հեղինակ չէ։

Ստորև ներկայացնում եմ վերոնշյալ բանաստեղծության թարգմանության իմ տարբերակը՝

Ասա ինձ, խնդրում եմ, որտե՞ղ չկաս,
որտե՞ղ կարող եմ չլինել քո բացակայությունը,
որտե՞ղ կարող եմ ապրել առանց քեզ հիշելու,
և որտե՞ղ հիշել՝ առանց ցավի:

Ասա՛ ինձ, խնդրում եմ, ո՞ր դատարկության մեջ
չկա ստվերդ, որ կենտրոններն է լցնում,
որտեղ իմ միայնությունը հենց ինքն է,
և ո՛չ այն զգացողությունը, որ հեռու ես:

Ասա՛ ինձ, խնդրում եմ, ո՞ր ճանապարհով
կարող եմ քայլել, առանց լինելու ոտնահետքը քո,
վազել` ո՛չ քեզ փնտրելու համար
և հանգստանալ իմ տխրությունից:

Ասա՛ ինձ, խնդրում եմ, ո՞ր գիշերն է,
որ չունի հայացքիդ գույնը,
և ո՞ր արևն է, որ ունի լույս միայն,
և ո՛չ այն զգացողությունը, որ դու կանչում ես ինձ:

Ասա, խնդրում եմ, որտե՞ղ կա մի ծով,
Որ չշշնջա ականջիս քո՛ խոսքերը:

Ասա՛, խնդրում եմ, անկյուն,
ուր ո՛չ ոք չկարողանա տեսնել իմ տխրությունը,
Ասա՛, բարձիս ո՞ր անկյունն է,
Որ չի զգացել գլխիդ հպումը:

Ասա՛ ինձ, խնդրում եմ, ո՞ր գիշերն է,
որում կգաս, տեսնելու համար քո՛ երազը.
Չեմ կարող ապրել, որովհետև կարոտում եմ քեզ.
ու չեմ կարող մեռնել, որովհետև սիրում եմ քեզ:



Աղավնի Գրիգորյան


Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան