Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:00 14-03-2023

Գեներալ Բաղմանյանի «վիճակը» կվատանա՞․ քրեական գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Այս մասին Օragir․News-ը տեղեկացավ ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Դատախազությունը տեղեկացնում է, որ Հայկազ Բաղմանյանը 2014-ից 2020 թվականը ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ: Բաղմանյանը թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա այս տվյալները:

Հայկազ Բաղմանյանը մեկ այլ քրեական գործով արդեն հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այս գործում թերևս հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ 2020 թվականի վերջին Գլխավոր դատախազություն հասցեագրված մի քաղաքացու դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի մասին է խոսքը։

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ գործով տուժող քաղաքացի Սեյրան Խալաթյանի դիմումից անհետանում են հայտնի դեմքերի անունները։ Խալաթյանի գործը վերաբերվում է անձի առևանգմանը և խոշտանգմանը։ Գործով անցնում է նաև Բաղմանյանի եղբայրը`Բորիս Բաղմանյանը։ 37 միլիոնի շորթման գործը կապվում է Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) անվան հետ։

Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ Բաղմանյան եղբայրների փաստաբաններից մեկը Սյունիքի նախկին դատախազ Վազգեն Հարությունյանն է։ Oragir․News-ի հետ զրույցում Հարությունյանը տեղեկությունը հերքեց։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
16:59 «ՀԷՑ֊ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն- ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից