Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:19 14-03-2023

Ադրբեջանցի մարզիկի նման պահվածքից հետո «խաղաղության դարաշրջան»-ից խոսելը կամ ուտոպիզմ է, կամ ադրբեջանամետ դավաճանություն. հոգեբան


Բուխարեստում ընթանում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7։1 հաշվով ջախջախել է ադրբեջանցի Ռահիմ Հասանովին։

Պարտվելուց հետո հարևան երկրի ներկայացուցիչը կեղտոտ պահվածք է դրսևորել՝ հարվածելով հայ ըմբիշին։

Ըստ հոգեբան Միհրդատ Մադաթյանի՝ ադրբեջանցի մարզիկի նման պահվածքը զարմանալի չէր։

«Ադրբեջանցինները արդեն տասնյակ տարիներ թշնամական ոգով են դաստիարակվում հայերի նկատմամբ և չեն խորշում կամայական ստոր տարբերակներով իրենց այդ թշնամությունը արտահայտել»,- ասաց հոգեբանը։

Մադաթյանը մեզ հետ զրուցում խոսեց այն տեսանյութերի մասին, որոնք տարածվել էին համացանցում որոշ ժամանակ առաջ և որոնցից պարզ էր դառնում, թե ինչպես են ադրբեջանցիները դեռ մանկապարտեզից ադրբեջանցի երեխաների մոտ թշնամանք սերմանում դեպի հայ մարդը։

«Այն, որ այսօրվա դրությամբ նման թշնամական մթնոլորտը կար և ադրբեջանցի մարզիկը, նույնիսկ, չխորշեց և գնաց այդ քայլին միայն թե բավարարի իր այդ ազգային վրեժի վիճակը, ես սա զարմանալի չեմ համարում ադրբեջանցու դեպքում, կարծում եմ, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ նման թշնամական տրամադրությունների դեպքում»,- ասաց Մադաթյանը։

«Այստեղ խնդիր կա, որ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, որտեղ կարծես թե մենք այդքան էլ շահեկան դիրքեր չունենք, ադրբեջանցիները միևնույնն է բավարարված վիճակի մեջ չեն»,- ասաց հոգեբանը։

Ըստ հոգեբանի՝ ավելորդ է նման իրավիճակներից հետո խոսել ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին։ «Այն դեպքում, երբ մենք տեսնում ենք այս ամենը, դավաճանություն է խոսել խաղաղության օրակարգի մասին։ Այն դեպքում երբ, որ ադրբեջանցի մարզիկը սպորտային մրցույթի ժամանակ մեջքից հարվածում է հայ մարզիկին, այս հոգեբանական ֆոնի վրա «խաղաղության դարաշրջան»-ից խոսելը կամ ուտոպիզմ է, կամ ադրբեջանամետ դավաճանություն, այսինքն՝ այսպես հնարավորություն է ստեղծվում, որ կամայական ադրբեջանցին կարողանա մի հայի մեջքից խփել»,- ասաց հոգեբանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան