Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:10 14-03-2023

Արցախում մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները. Գուրգեն Ներսիսյան


Երեկվանից մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ շրջաններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները այցելել են առևտրի կետեր, ևս մեկ անգամ զգուշացրել ու պարզաբանել գործող իրավակարգավորումները։ Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 5 վարչական վարույթ, իսկ հայտնաբերված խախտումները տեղում վերացվել են։

Մեկ անգամ ևս զգուշացնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների շրջանառության ու իրացման հատուկ կարգի խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որի համար սահմանված է տուգանք 500 000-1 000 000 դրամի չափով։

Միաժամանակ իրազեկում ենք, որ վերահսկողական դիտարկումները կրելու են ամենօրյա բնույթ, իսկ խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են պատասխանատվության։ Քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք ապրանքի վաճառքի՝ թույլատրելիից բարձր գին նկատելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ զանգելով 5099 կարճ համարին։

Մեր ներքին կարգապահությունը, օրենքի ու բարոյականության նկատմամբ անվերապահ հարգանքը պետք է դարձնենք կենսակերպ, որից շեղումը պետք է դատապարտելի լինի ոչ միայն պետության, այլև հանրության կողմից»,- գրել է Ներսիսյանը։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը