Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:15 13-03-2023

Ցածր ինտելեկտ ունեցող մարդուն տալիս են զենք, բնականաբար այդ զենքը մի օր կրակելու է․ իրավապաշտպանը՝ մարդ սպանած պարեկի մասին

«Դեպքը եղել է այսպես․ մի խումբ պարեկների դիմաց կանգնած է եղել կացնով զինված մարդ, իսկ կացինը հրազեն չէր, որ նրանք դա գործածելուց վախենային»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր Հրազդանում մարդ սպանած պարեկին։

«Կացինը զինաթափելու հազար ու մի ձև կար։ Եթե մարդն աշխատում է ոստիկանությում ու որևէ մարտարվեստի չի տիրապետում, որ կարողանա անզեն ձեռքով վնասազերծել, ապա այս ամենն ունի դիտավորություն, այս ինստիտուտը հնարողների կողմից։ Նրանք բերել են ոստիկանություն այն մարդկանց, ովքեր կրթություն չունեն, նույնիսկ ապրած կյանք չունեն, և նրանց վստահվում է զենք»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքով՝ պարեկային ծառայության աշխատակիցներն ունեն ցածր ինտելեկտ․ «Պարեկներին բերեցին համակարգ, այն դեպքում, երբ իրենք պատրաստ չէին այդպիսի լայն լիազորություններով աշխատելու։ Հիմանական նրանք կրթություն չունեցող մարդիկ են։ Դա նաև հաստատեց իրենց վերապատրաստող, կամ ծրագրի հեղինակ Դանիել Իոաննիսյանը։ Այս դեպքում, երբ ցածր ինտելեկտ ունեցող մարդուն տալիս են զենք, բնականաբար այդ զենքը մի օր կրակելու է»։

Իրավապաշտպանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում իրենց կազմակերպությունը բազմաթիվ դեպքեր է փորձել դիտարկել։

«Յուրաքանչյուր անգամ, երբ պարեկը կանգնեցնում է ցանկացած մեքենա և մոտենում, ինքն անկախ իրենից ձեռքը տանում է զենքին։ Դա խոսում է նրանց հոգեբանորեն ոչ պատրաստ լինելու մասին։ Այսինքն՝ պարեկն ինքն իր մեջ ունի որոշակի բարդույթներ, մի մասի մոտ դա արտահայտվում է վախով, մյուսների մոտ՝ ուղղակի զենքը կիրառելու մեծ ցանկությամբ։ Հետևաբար՝ մենք անընդհատ պարեկների կողմից ստեղծված նմանատիպ լուրջ խնդիրների ականատեսն ենք լինում»։

Անդրադառնալով պարեկների տրամադրվող զենքին՝ իրավապաշտպանն ասաց, որ դրա կիրառման համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում․ «Օրինակ՝ ոստիկանության բաժնում աշխատողները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, 5 տարի սովորել են ակադեմիայում, պարբերաբար հանձնել տարբեր քննություններ, իրենք, երբ գալիս են բաժին աշխատելու, մինչև բաժնում համապատասխան հանձնաժողով չձևավորվի, և այդ հանձնաժողովը կրկին քննություն չվերցնի, որևէ դեպքում, այդ ոստիկանին զենք չի վստահի։ Իսկ զենք տալու դեպքում պատասխանատվություն կկրի։ Պարեկների դեպքում, ոչ ոք պատասխանատվություն չի կրում զենքի և զենքը գործածելու համար։ Եվ սա արդեն ինքնին խնդիր է»,-եզրափակեց Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան