copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 16:30 13-03-2023

«Պարեկ» օպերացիան տապալվել է, խնդիր էր դրված սադրանքներով հունից հանել Գևորգ Պետրոսյանին․ Նաիրա Զոհրաբյան

Գևորգ Պետոսյանի խափանման միջոցի հարց չի քննարկվել այն պատճառով, որ որևէ հիմք մեղադրանք հարուցելու ուղղակի չի եղել։ Այս մասին Օragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով փաստաբան, նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալմանը։

«Մենք էսօր տեսանք չէ՞ մամուլում, որ պարեկը դիմահար կրակել և մարդ է սպանել, երկու շաբաթ առաջ պարեկը Գյումրիում գողություն է արել, սա է մեր իրականությունը։ Քննություն հանձնելուց առավելագույն IQ-ն, որ պետք է ունենա պարեկը՝ 20-ն է, այսինքն, որքան կովի IQ-ն է, մինչդեռ միջին վիճակագրական հոմոսոփիենսի IQ-ն սկսվում է 70-ից, իսկ Դանել Իոաննիսյանն ինքը խոստովանեց, որ իրենք IQ-ի քննությունն իջեցրել են 20-ի, իսկ նման IQ- ունեն մանր և խոշոր եղջերավորները, օրինակ՝ կապիկների IQ-ն ավելի բարձր է։

Ինչևէ, նրանք մոտեցել են Պետրոսյանին ու պահանջել՝ դուրս գալ, երբ Գևորգ Պետրոսյանը հարցել է հիմքը, թե ինչի համար ու որ հոդվածով ու կասկածանքով, իրենք ասել են՝ չգիտենք, տեղում կճշտենք։ Որպես իրավաբան՝ Գևորգը հրաժարվել է մեքենայից դուրս գալ, բայց որևէ բռնություն, որով հոդված էին փորձում ներկայացնել, կամ սպառնալիք՝ չեն կարողացել առերես հարցաքննության ժամանակ պարեկները պնդել։

Ուստի, ամենամեծ ցանկության դեպքում էլ Գևորգ Պետրոսյանի հանդեպ քրեական գործ հարուցելու հիմք և կալանքը խափանման միջոց ընտրել չեն կարողացել»։

Նա ընդգծեց, որ օրական 100-ավոր վարորդներ, եթե նույնիսկ չեն ենթարկվել պարեկների կոչին ու չեն կանգներցրել մեքենան՝ 100 -ավոր նման դեպքերից չի հիշում որևէ մեկին ում կալանավորած լինեին։

Զոհրաբյանն ասաց, որ իր համար ակնհայտ է, որ Գևորգ Պետրոսյանն այս իշխանության կոկորդին կանգնած է և նրան փորձում են լռեցնել։

«Բայց կարծում եմ, որ իրենք շատ լավ գիտեն, որ կան գործիչներ, որոնց հնարավոր է ճզմել, հնարավոր է ահաբեկել, հնարավոր է գնել, լռեցնել։ Իսկ Գևորգն այդ տեսակը չէ, ուստի աննպատակահարմար գտան շարունակել այս գործը և արդյունքում Գևորգն ազատության մեջ է»։

Նա ընդգծեց, որ նախապատմությունից կարելի է ենթադրել, որ սա ուղղորդված հետապնդում է։ «Ավելին, իմ վարկածն այն է, որ քանի որ ես էլ, Գևորգ Պետրոսյանն էլ էմոցիոնալ անձնավորություններ ենք, խնդիր է դրված եղել սադրանքներով, պրովոկացիաներով հանել պարոն Պետրոսյանին հունից։ Որպես նախկին բռնցքամարտիկ, պատկերացնո՞ւմ եք, եթե նա հարվածեր պարեկներից մեկին։ Գևորգը շատ լավ գիտեր, որ խնդիր էր դրված կազմակերպել սադրանք։ Այսինքն՝ պարեկներն իրենց այնպես են պահել, որ էմոցիոնալ մարդը ուղղակի չէր կարող ափերից դուրս չգալ, բայց Գևորգը, ի պատիվ իրեն, հասկանալով, որ նպատակ է դրված սադրել ցանկացած ձևով՝ կարողացել է ինքնատիրապետումը պահել, որևէ սադրանիքին չի ենթարկվել, արդյունքում «Պարեկ» օպերացիան տապալվել է, խնդիր է դրված եղել, որ Գևորգը խփի պարեկներից որևէ մեկին, որպեսզի իրենք ունենան քրեական օրենսգրքով կռվան՝ Գևորգի հանդեպ կալանքը խափանման միջոց օգտագործելու։

Այսինքն, ես որ համադրում եմ, ինձ հետ էլ վերջին 1 ամսվա մեջ եղել են դեպքեր, որ 3 տարբեր կանայք, իբր նիկոլական սեկտայի ներկայացուցիչներ, ուղղակի փողոցում հարձակվել են իմ վրա և փորձել են ինձ համոզել, որ նրանք «նատուրալ» նիկոլականներ են ու ուղղորդված չեն։ Նրանք փորձել են պրովոկացիաներ անել, սադրել, իմանալով իմ էմոցիոնալ բնավորությունը, բայց ես ներքին ինտուիցիայով զգալով, որ սա ուղղորդված է, կազպակերպված է, իմ ինքանատիրապետումը փորձել եմ պահել, նաև Գևորգի դեպքում նա կարողացել է իր ինքնատիրապետումը պահել, արդյունքում Գևորգը սադրանքի չի գնացել ու իրենք չեն կարողացել իրենց սցենարը ավարտին հասցնել»։