Ներքին Խոսք 4 տարի առաջ - 21:18 06-05-2022

Այս ամենը եղել է ծրագրված․ աշակերտները փորձել են հունից հանել ուսուցչուհուն․ շրջանավարտ

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում է, թե ինչպես է Հայաստանի դպրոցներից մեկի ուսուցիչը խփում աշակերտին, ապա վիրավորում մյուս աշակերտներին ևս։ Որոշ ժամանակ անց Oragir.news-ին պարզ դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում։ Երեւանի քաղաքապետարանից էլ մեզ փոխանցեցին, որ կրթության վարչության աշխատակիցները գնացել են դպրոց։

Այսօր Oragir.news-ի հետ կապ հաստատեց Սուրեն Սպանդարյան դպրոցի շրջանավարտ Սյուզաննա Խալաթյանը, որը 1996-2006 թթ․ սովորել է այդ դպրոցում։

«Դեռ տեսանյութը չբացած՝ կադրից ես միանգամից ճանաչեցի իմ դասղեկին։ Տիկին Օհանյանը իմ դասղեկն է, և բացի մարդկային լավագույն հատկանիշներից, կարգապահությունից՝ որևէ վատ բան չեմ տեսել։ Օհանյանը դպրոցում այն եզակի մարդկանցից է, որը միշտ բարձրաձայնում է անարդարությունը»,- ասաց Սյուզաննան։

«Տարիներ շարունակ, սովորելով Օհանյանի դասղեկական դասարանում երբեմն նման խնդրի ականատես չեմ եղել։ Ես կապ եմ հաստատել իմ դասընկերների հետ նրանք բոլորն էլ ցավ ապրեցին՝ լսելով այս ամենի մասին»,- ասաց Սյուզաննան։ Մեր զրուցակիցը նշեց, որ տարիներ առաջ Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում նմանատիտ մի դեպք էլ է պատահել։ Մեր զրուցակիցը հավելեց, որ տվյալ լուրը համակողմանի ուսումնասիրության չի ենթարկվել և հրապարակվել է՝ միայն մի կողմի իրավունքները հաշվի առնելով։ Ըստ մեր զրուցակցի՝ այդ ամենը եղել է նախապես պլանավորված․ աշակերտները ամեն կերպ փորձել են հունից հանել ուսուցչին, որպեսզի տեսանկարահանեն և համացանցում տարածեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա