Ներքին 3 տարի առաջ - 18:15 10-03-2023

Միջազգային ճնշման բացակայության դեպքում Հաագայի որոշումն Ադրբեջանի համար զուգարանի թղթի արժեք ունի

Որևէ մեկը Բերձորի միջանցքի բացումը չէր կապում Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկման հետ, բացի Նիկոլ Փաշինյանի շուրջը հավաքված արևմտամետներից։ Oragir.News-ի հետ զրուցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Մի գեներալ կար՝ Մելքոնյան Գագո, ՔՊ-ական պատգամավոր։ Նա ասում էր՝ բա ի՞նչ անենք, թողենք միջանցքը փա՞կ մնա։ Ավելի լավ է Ռուբեն Վարդանյանը Մոսկվա՞ գնա, թե՞ միջանցքը փակ մնա։ Հիմա այս հարցը տեղին կլինի ուղղել Մելքոնյան Գագոյին, մյուսներին։ Ես չեմ կարծում, թե Ալիևն այնքան անլուրջ մարդ է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնով պայմանավորեր Լաչինի միջանցքի փակումը։ Ռուբեն Վարդանյանի թեման շատ գրավիչ պատրվակ էր, որն Ալիևն օգտագործում էր արևմուտքում դիվիդենտներ շահելու համար»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի, Վարդանյանի հեռացուն Ադրբեջանի պահանջներից ընդամենը մեկն էր, որն ամենակարևորը չէր և որով դրանք չեն ավարտվելու։ «Արցախ եկած մեր այն ոստիկաննե՞րն էլ էին Ռուսաստանի քաղաքացի, որոնց Ալիևի հրամանով գնդակահարեցին՝ մարտի 5-ին»,- ասաց նա։

Oragir.News-ի զրույցակիցը համոզմունք հայտնեց, որ Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու հարցում Բաքվի, Ստեփանակերտի ու Երևանի շահերը համընկնում են։

«Այսինքն, Բաքուն այնտեղ չէր ուզում տեսնել մեկին, որը ֆինանսական մեծ ռեսուրսներ ու արտաքին կապեր ուներ, ու կարող էր դրանով նպաստել Արցախի սուբյեկտության մեծացմանը։ Ստեփանակերտում չէին ուզում իրենց համակարգի ներսում օտար մարդ լիներ, Իրենք տասնամյակներ շարունակ սովորել են, որ մի հատ փակ համակարգ պետք է լինի, փողոր լվային, փողեր ուտեին, և այլն։ Հիմա այդ մարդն եկել էր ու որոշակի իմաստով խանգարում էր։ Նիկոլ Փաշինյանն էլ խանդում է ցանկացած մեկին, որը կարող է հետո իշխանության համար վտանգ ներկայացնել։ Այսինքն, նա վախենում էր, որ հանկարծ Ռուբեն Վարդանյանն Արցախում հաջողի ավելի մեծ ամբիցիաներ ունենա»,- ասաց նա։

Թե որքան ժամանակ դեռևս պետք է շարունակվեն հայկական կողմի զիջումները՝ Սուրենյանցը կոչ արեց դա ուղղել իշխանություններին։

«Պետք է իշխանությունը պատասխանի, թե որն է իրենց ղարաբաղյան քաղաքականությունը և որտեղ են վերջանում կարմր գծերը։ Լաչինի միջանցքը երկու պարագայում կարող է բացվել․ եթե միջազգային հանրությունը որոշի բամփել Ալիևի գլխին, կամ եթե լինեն հայ- ադրբեջանական պայմանավորվածություններ։ Ինչպես տեսնում ենք՝ միջազգային հանրությունն Ալիևի գլխին բամփելու մտադրություն չունի։ Օրինակ՝ ուղիղ հարց են տալիս ամերիկացի համանախագահին՝ պատժամիջոցների մասին՝ շատ ուղիղ, առանց դիվանագիտական տողատակերի, մարդն ասում է, որ պատժամիջոցների հարց չեն էլ քննարկում։ Ակնհայտ է, որ ռուսներն էլ չեն դիմելու կոշտ հակազդեցության, որպեսզի միջանցքը բացեն, որովհետև Թուրքիան և Ադրբեջանն իրենց համար շատ կարևոր գործընկերներ են։ Հետևաբար, եթե չկա միջազգային ճնշում, ապա Ալիևին ի՞նչը պետք է ստիպի բացել միջանցքը։ Հաագայի դատարանի թո՞ւղթը։ կներեք, բայց այդ թուղթն իր համար զուգարանի թղթի արժեք ունի։ Եթե ինքը գիտի, որ այդ թղթի կամ որևէ այլ հայտարարության չեն հաջորդելու կոնկրետ պատժամիջոցներ, ապա ինքը թքած ունի այդ կարգի հայտարարությունների ու որոշումների վրա»,- ասաց նա։

Ըստ Սուրենյանցի, հայկական կողմը պետք է փորձի հասնել նրան, որպեսզի ստեղծվի միջազգային մեխանիզմ՝ իր խոսքով, Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից